Կյանքից հեռացել է վավերագրող կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Կյանքից հեռացել է վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը: Թատրոնում և կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ, կենսախինդ, կյանքը սիրող, կյանքով ապրող մարդ, հուշերով, հիշողություններով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող մարդ էրլ Հրանտ Հակոբյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը՝ հավելելով, որ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ կորուստը ոչ միայն շատ մեծ է մեր կինոյի ու թատրոնի համար, ոչ միայն մեծ կորուստ է մեր մշակույթի համար, ոչ միայն մեծ կորուստ է իր ընտանիքի ու ընկերների, իր մտերիմների ու սիրելիների համար, այլև մարդկային այն տեսակի կորուստն է, որի կրողը ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԴՆ ԷՐ։
Ամեն օր զգալու ենք ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ մարդու բացակայությունը, ամեն օր զգալու ենք նրա ջերմ վերաբերմունքի, նրա արձագանքների, նրա հումորով խոսքի բացակայությունը մեր շուրջը, ամեն օր տեսնելու ենք նրա թափուր մնացած տեղը, բայց միշտ հիշելու ենք նրան։