Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից խոր ցավով տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։

«Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով»,-ասում էր մեծ մտավորականը։

Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան», – ասված է ԵԹԿԻ-ի ցավակցական հայտարարության մեջ։