Սեպտեմբերի 25-29-ը ՌԴ Օբնինսկ քաղաքում անցկացվել է «Հանդիպում» 21-րդ ուղղափառ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կրում էր «Մշակույթների կապը՝ տարածությունից և ժամանակից անդին» խորագիրը։ Փառատոնի ժյուրիի կազմում արդեն չորրորդ անգամ ընդգրկվել է Արվեստի և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։ Ժյուրիի անդամներին փառատոնի ավարտին շնորհվել են շնորհակալագիր-դիպլոմներ։

Obninsk Haxtanak-paaraton-siranush Galstyan

Փառատոնից Սիրանույշ Գալստյանը Հայաստան է բերել նաև «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթած ֆիլմի մրցանակը։ Այդ պատվավոր մրցանակին է արժանացել ԵԹԿՊԻ-ի Էդգար Բաղդասարյանի արվեստանոցի շրջանավարտ Նարեկ Շահվերդյանի «Լռություն» ֆիլմը։

Ներկայումս Նարեկ Շահվերդյանը Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է, իսկ ֆիլմի գործողությունները հենց ճեմարանում են ծավալվում։ Ֆիլմի գլխավոր հերոսը լռության մեջ որոնում է Աստծուն։ «Լռությունը» խորապես հոգևոր և քրիստոնեական գաղափարներ կրող ստեղծագործություն է՝ համամարդկային արժեքների ու ներքին որոնումների մասին։

Փառատոնի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանից և Հնդկաստանից։