Կառավարական մակարդակով շնորհանդես է լինելու

Ռուսաստանի Արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինի պատվերով արդեն 9 ամիս է Ռուսաստանում պետական պատվերով երկսերիանոց վավերագրական ֆիլմ է նկարահանվում Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպի հերոս՝ ԽՍՀՄ հետախույզ, գեներալ-մայոր լեգենդար  Աղայանցի մասին: «Ռեզիդենտը» ֆիլմի աշխատանքներն արդեն ավարտել են, մնում է վերջաբանը:

Այս մասին Աշոտ Աղաբաբյանը գրել է իր ՖԲ էջում՝ հավելելով, որ ֆիլմը վավերագրական- խաղարկային է և նկարահանված է բարձր պրոֆեսիոնալիզմով:

Մոսկվայից ֆիլմի պրոդյուսերին  խորհուրդ են տվել հանդիպել գրքի հեղինակի հետ և ցուցադրել երկու մասանոց ֆիլմը: Նրանց հետաքրքրել էր գրողի կարծիքը`որպես Աղայանցի մասին միակ գրքի հեղինակի: Ֆիլմում գեներալի մասին խոսում է նաև Սերգեյ Նարիշկինը: Կինոնկարում  Աղայանցի մասին ասվում է «великий сын великого армянского народа»: Սա էլ էր զարմանալի մեր օրերում:

‎ «Երբ ես իմ դիտողությունները հայտնեցի, նաև մի քանի բացթողման մասին, Տիգրանն առաջարկեց ֆիլմի վերջին 5 րոպեին, որը դեռ չի նկարահանվել, ինքս խոսեմ այդ մասին:‎- Հենց վաղը նկարահանենք, ասաց Տիգրանը: ‎Ես հրաժարվեցի, որովհետեւ իմ խոսելիքում քաղաքական ենթատեքստ կար… Ինդիրա Գանդիի և Գրիբոյեդովի մասին»:

Ինչևէ, շուտով Մոսկվայում կառավարական մակարդակով կլինի ֆիլմի շնորհանդեսը, հետո այն կցուցադրվի Հայաստանում: