Հայկական արմատներով բրիտանացի դերասան և ռեժիսոր Էնդի Սերկիսը Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնում նե րկայացրել է «Նևատարս»՝ խառը իրականության ֆիլմը։ Նախագիծը ներառվել է Վենետիկի իմերսիվ ծրագրում, որը նվիրված է վիրտուալ և խառը իրականության աշխատանքներին։ Սերկիսը նախագծում համառեժիսորն ու համահեղինակն է Ջոշ Նելսոն Յուսուֆի հետ։ «Nevatars»-ի տևողությունը 31 րոպե է։ Դերասանական կազմում են Ջոշ Գադը, Դեյզի Ռիդլին, Լիա Բեյթմանը, Սթիվեն Զանը, Քեթլին Թըրները, Քելլի Մարի Տրանը, Այսլինգ Բիան և ինքը՝ Սերկիսը։

Պատմությունը Այայի՝ կատարելության մոլուցքով տարված նկարչուհու մասին է։ «Nevatars» անունով մոռացված թղթապանակում նա պահում է անձնական և անսովոր աշխատանքներ, որոնք արտացոլում են նրա իրական ստեղծագործական ձայնը։ Երբ նոր՝ «կատարյալ» կերպարը պատահաբար հայտնվում է դեն նետված թվային ստեղծագործությունների աշխարհում, սկսվում է փախուստի պատմություն, որը ստիպում է Այային առերեսվել իր ստեղծագործական այն կողմի հետ, որից նա գրեթե հրաժարվել էր։

Ստեղծողների հայտարարության համաձայն՝ «Նևատարսը» խառը իրականության միջոցով պատմվող պատմություն է՝ նվիրված մոռացված թվային կերպարներին և ստեղծագործական գործընթացում նկարիչների, անիմատորների, ինժեներների ու կատարողների թողած հետքերին։ «Վենետիկի իմերսիվ»-ը Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի XR բաժինն է և անցկացվում է 2026 թվականի սեպտեմբերի 2-12-ը՝ Վենետիկի իմերսիվ արվեստի կղզում՝ Լազարետտոյում։ Ծրագրում ընդգրկված է 26 երկրից 68 նախագիծ, այդ թվում՝ վիրտուալ և խառը իրականության, իմերսիվ տեսանյութերի և ինստալյացիաների աշխատանքներ։