«Դը Գոլի ճակատամարտը» հատել է 4 միլիոն հանդիսատեսի շեմը
Անտուան Բոդրիի La Bataille de Gaulle-ը («Դը Գոլի ճակատամարտը») շարունակում է վստահորեն պահպանել իր դիրքերը՝ հաստատելով կայուն հաջողությունը կինովարձույթում։ Այս մասին գրում է ֆրանսիական Պրիմիեր-ը:
Չնայած հաճախելիության բնական նվազմանը՝ ընդամենը շուրջ 15%-ով, Անտուան Բոդրիի դիպտիխի երկու մասերը՝ L’Âge de fer («Երկաթե դար») և J’écris ton nom («Գրում եմ քո անունը»), շարունակում են գրավել մեծ թվով հանդիսատեսի՝ համապատասխանաբար շուրջ 180 000 և 250 000 այցելու։ Այս արդյունքների շնորհիվ Անտուան Բոդրիի հեղինակած դիպտիխն (երկպատկեր) արդեն հատել է 4 միլիոն հանդիսատեսի շեմը՝ դառնալով վերջին տարիների ֆրանսիական կինոյի ամենանշանակալի կոմերցիոն հաջողություններից մեկը։
Հ.Գ. «Դը Գոլ. Ազատությունը» հավակնոտ պատմական դրամա է: Այն ուշադրություն է հրավիրում ոչ միայն ռազմական գործողությունների, այլև քաղաքական ու դիվանագիտական պայքարի վրա՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի ազատագրումը կերտվել է բազմաթիվ ճակատներում՝ մարտադաշտում, ընդհատակում և միջազգային բանակցություններում։