Տեղի է ունեցել արհեստական բանականության կողմից պատրաստված առաջին սերիալի պրեմիերան
Amazon Prime Video հարթակում տեղի է ունեցել «Բերդապարիսպներ» (Castle Walls) պատմական դրամայի պրեմիերան։ Սերիալը ստեղծվել է թուրքական Ay Yapim ընկերությունը։ Այն առաջին կինոնախագիծն է, որը ամբողջովին ստեղծվել է արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ և թողարկվել գլոբալ սթրիմինգային հարթակում։ Այս մասին հայտնում է t.me/s/anewsonline ալիքը՝ հղում անելով myweekend.ru-ին:
Նախագիծը բաղկացած է երկու 15 րոպեանոց սերիաներից։ Սյուժեի հիմքում Ալամութ ամրոցի մասին պատմող լեգենդն է, որը ներկայումս գտնվում է ժամանակակից Իրանի տարածքում։ Ամրոցը հատկապես լայն ճանաչում ձեռք բերեց Assassin’s Creed Mirage տեսախաղի թողարկումից հետո։ Սցենարի հեղինակներն են՝ Քերեմ Դերենն ու Չիսիլ Խազալ Թենիմը։
Սերիալի ստեղծման համար օգտագործվել են արհեստական բանականության հետեւյալ տեխնոլոգիաները՝ ChatGPT, Midjourney, Runway, Nano Banana, Veo, Kling, ComfyUI, Topaz, ElevenLabs, ինչպես նաեւ սեփական պատենտավորված AYDNA վիդեոմոդելը։
Արտադրողները նշում են, որ բոլոր նախագծի հետ կապված հիմնական էսքիզային նախագծային աշխատանքները կատարվել են մարդկանց կողմից, իսկ արդեն արտադրական բոլոր պրոցեսներն իրականացվել են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով։