5 ռեկորդ. «Ոդիսականը» գրոհում է կինովարձույթը
Քրիստոֆեր Նոլանի հերթական ֆիլմը՝ Հոմերոսի «Ոդիսականի» էկրանավորումը, գրանցել էր աննախադեպ հաջողություն դեռ նախքան նկարահանումների ավարտը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2026 թվականի հուլիսի 17-ին, սակայն տոմսերի վաճառքը մեկնարկել էր ուղիղ մեկ տարի առաջ:Այս մասին գրել էր BBC-ն։
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» (The Odyssey) շարունակում է գերազանցել սպասումները՝ երկրորդ ուիքենդին (շաբաթ-կիրակի) ևս մեկ անգամ ապացուցելով, որ ֆիլմը պարզապես հերթական հիթը չէ։ Ֆիլմը շարունակում է գրանցել տպավորիչ արդյունքներ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային կինովարձույթում և արդեն հասցրել է սահմանել մի շարք կարևոր ռեկորդներ։
1.Նոլանի կարիերայի լավագույն երկրորդ ուիքենդը
-«Ոդիսականը» երկրորդ ուիքենդին՝ ԱՄՆ-ում հավաքեցլ $90 միլիոն՝ գրանցելով Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերի պատմության երկրորդ ուիքենդի լավագույն արդյունքը։
2. R վարկանիշով ֆիլմերի պատմության երկրորդ լավագույն երկրորդ ուիքենդը
-Այս ցուցանիշով «Ոդիսականը» զիջում է միայն «Դեդփուլ և Վոլվերին»-ին (Deadpool & Wolverine), որի երկրորդ ուիքենդի հասույթը կազմել էր մոտ $96,8 միլիոն։ Այսպիսով, Նոլանի էպիկական ֆիլմը շրջանցել է «Սա» (It) ֆիլմի երկրորդ ուիքենդի $60,1 միլիոն արդյունքը։
3.Universal-ի պատմության երկրորդ ամենաեկամտաբեր R վարկանիշով ֆիլմը
-«Ոդիսականն» արդեն անցել է «Թեդի» (Ted) $218,8 միլիոն ներքին հասույթը և Universal-ի R վարկանիշով ֆիլմերի շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջատարն այս պահին շարունակում է մնալ Նոլանի «Օպենհայմերը» (Oppenheimer)՝ մոտ $330 միլիոն ներքին հասույթով։
4.2026 թվականի ամենաեկամտաբեր R վարկանիշով ֆիլմը
-Հյուսիսային Ամերիկայում «Ոդիսականի» հասույթն արդեն հասել է մոտ $289,3 միլիոնի՝ թույլ տալով կինոնկարին առաջ անցնել տարվա նախկին առաջատարից։ Այս արդյունքով Նոլանի ֆիլմը դարձել է 2026 թվականի ամենամեծ կինովարձութային հաջողությունը R վարկանիշով ֆիլմերի շարքում։
5.Ավելի քան $639 միլիոն՝ համաշխարհային կինովարձույթում
-«Ոդիսականի» համաշխարհային հասույթն արդեն հասել է մոտ $639,6 միլիոնի։ Միայն երկրորդ ուիքենդում ֆիլմը ամբողջ աշխարհում ապահովել է շուրջ $215,3 միլիոն։ Ֆիլմը նաև շարունակում է պահպանել հանդիսատեսի բարձր հետաքրքրությունը․ կիրակի օրը այն հավաքել է մոտ $29,8 միլիոն, ինչը շաբաթ օրվա համեմատ ընդամենը 14% անկում է։
Սա դեռ վերջը չէ…
«Ոդիսականի» հաջողությունն առավել ուշագրավ է այն պատճառով, որ ֆիլմը շարունակում է մրցակցել նոր խոշոր այլ նոր կինոնկարների հետ, և մասնավորապես, պահպանում է իր դիրքերը IMAX էկրաններում։ Մեթ Դեյմոնի, Էն Հեթուեյի, Թոմ Հոլանդի, Ռոբերտ Փաթինսոնի և Շարլիզ Թերոնի գլխավոր դերակատարմամբ Նոլանի էպիկական նախագիծը, ըստ ամենայնի, դեռ երկար կմնա կինովարձույթի գլխավոր թեմաներից մեկը։
«Ոդիսականը» ոչ միայն հաջող մեկնարկ է ունեցել, այլև այն դառնում է Նոլանի ֆիլմերի կինովարձույթային ամենամեծ իրադարձություններից մեկը։
Ռ.Բ.