Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին այս տարվա կինոարվեստում ունեցած նվաճումների համար  կարժանանա «Ոսկե առյուծ» մրցանակին Վենետիկի կինոփառատոնում (սեպտեմբերի 2-12): Այս մասին տեղեկացրել է կինոփառատոնից։ Քլունին բազմիցս այցելել է Լիդո՝ նկարահանվելով տարբեր ֆիլմերում, այդ թվում՝ վերջերս՝ Netflix-ի «Ջեյ Քելլի» նախագծում։

«Ես այնքան շատ անհավանական պահեր եմ ունեցել Վենետիկում։ Այս փառատոնը, անկասկած, իմ սիրելին է, և «Ոսկե առյուծ» մրցանակը շահելը մեծ պատիվ է։ Հավանաբար դա նշանակում է, որ ես ծերանում եմ, բայց ես դեմ չեմ»,- ասել  է  դերասանը։

Փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան հետևյալ հայտարարությունն է տարածել. «Դերասանի, ռեժիսորի և պրոդյուսերի իր եռակի դերում Ջորջ Քլունին բազմակողմանի և խարիզմատիկ արվեստագետ է՝ կրքոտ և ինքնատիպ»։