Դանիել Դանիելյանն ազատվել է ՀՀԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
| Նորություններ |1 Հուլիս 2026,14:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Կառավարության կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։