Ի՞նչ էր նրա իսկական ազգանունը

Լեգենդար դերասան Պավել Լուսպեկաևը խորհրդային ժողովրդի հիշողության մեջ մնաց, իհարկե, «Անապատի ճերմակ արևը» ֆիլմում մաքասավոր Վերեշչագինի իր նշանավոր դերի շնորհիվ: Թեպետ, իր՝ ավաղ կարճատև կյանքում մեր հերոսը հասցրեց մարմնավորել և բազմաթիվ այլ դերեր թե՛ կինոյում, թե՛ թատերաբեմին:

Pavel Luspekaevi azganwun]agumn wu haykakanutyun

Ուշագրավ է, որ «Անապատի ճերմակ արևում» Պավելին ի սկզբանե մի փոքր դեր էր հատկացված, ընդամենը մի քանի համր տեսարաններով: Սակայն, խարիզմատիկ դերասանը այնպես ներկայացավ, որ ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը մաքսավոր Վերեշչագինին ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը դարձնելու  ճակատագրական որոշում կայացրեց: Եւ նա անգամ փոխեց Վերեշչագինի սկզբնական անունը՝ Ալեքսանդրը, Պավելով՝ դերակատարի անվամբ:

Մաքսավոր Վերեշչագինը անմահացրեց Պավել Լուսպեկաևին: Եւ հակառակը…

Pavel Luspenkaevi haykakan cagman masin

Եւ ահա, արդեն մոտ կես դար շարունակ, մեր սրտերում երգում է տիկին-հաջողության մասին հենց այն անմահ երգը… Դե, իսկ ազնիվ հայրենասեր մաքսավորի կերպարով Պավել Լուսպեկաևի արձանները տեղադրված են ողջ Ռուսաստանով մեկ՝ Սախալինից մինչև Կալինինգրադ: Իսկ չէ՞ որ Պավել Լուսպեկաևն ինքն էլ հերոս էր՝ Մեծ հայրենականում նա արիաբար կռվել է թշնամու թիկունքում դիվերսիոն ջոկատում… Ռազմական վերքերն էլ անժամանակ տարան նրան…

Պավել Լուսպեկաևի ազգությունը

Մեր հերոսը միևնույն ժամանակ երկու մեծ ժողովուրդների զավակ է: Մոր՝ Սերաֆիմա Կովալևայի կողմից նա ռուս Դոնի կազակ է: Իսկ հոր՝ Բաղդասար Ղուկասի Լուսպեկյանի (Լուսպեկովի) կողմից դոնի հայերից է:

eritasard Luspenkaev

Պավել Լուսպեկաևը երիտասարդ տարիներին

Դոնի հայերը առանձնահատուկ ենթաէթնոս են, որոնք Դոնում են ապրում  XVIII դարի վերջից՝ Ղրիմից կայսրուհի Եկատերինա Մեծի հրավերով:

Դոնի հայերը խոսում են հայերենի Անիի յուրահատուկ բարբառով, որով խոսում էին դեռևս XI դարում բարբարոսների կողմից ավերված հայոց հնագույն մայրաքաղաք Անիի բնակիչները: Հայերենի հենց այդ բարբառն էլ մեր հրապարակման հերոսի հարազատ լեզուն էր:

 

Պավել Լուսպեկաևը ծնվել է հեռավոր 1779 թվականին հիմնված Դոնի ամենահայտնի հայկական բնակավայրերից մեկում՝ Մեծ Սալայում:

surb Astavacacin ekexecin Luspenkaevi cnndavaj8wum

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Պավել Լուսպեկաևի հայրենի Մեծ Սալա գյուղում

Մեր հոդվածի հերոսի հայ պապը հեղափոխությունից առաջ այստեղի ամենահայտնի առևտրականներից և արդյունաբերողներից մեկն էր, նա թանկարժեք գործվածքի արտադրամասի սեփականատեր էր: Լուսպեկյանների հսկայական կալվածքը մինչ օրս էլ կանգուն է Մեծ Սալայում, թեպետ և բաժանված է մի քանի սեփականատերերի միջև: Այսպիսով, մեր հերոսի իսկական անուն-ազգանունն է Պավել Բաղդասարի Լուսպեկյան: Ճիշտ է, դերասանական միջավայրում նա ռուսականացրել է իր ազգանունը, որպեսզի ոչ հայերի համար ավելի հեշտ լինի այն հիշելը: Այդպես էլ նա դարձավ Պավել Բորիսի Լուսպեկաև:

Ի դեպ, Լուսպեկյան ազգանունը սերում է հին հայկական Լուսպեկ անունից, որ նշանակում է «լուսյ բերող»:

Ավելորդ է ասելը, որ Դոնի հայերը հպարտանում են իրենց հայրենակցով: Եւ նրանք նշում են, որ Պավելն իրոք իսկական զինվորի բնավորություն ուներ: Կանգուն, անկոտրում, ուժեղ: Կյանքում էլ՝ ինչպես էկրանին: Մեծ Սալայում Պավել Լուսպեկաևի պատվին 2019 թվականին կիսանդրի է տեղադրվել:

Աղբյուր


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05