Կանանց պատմության ազգային թանգարանը հիմնել է Մերիլ Սթրիփի անվան մրցանակ
ԱՄՆ Կանանց պատմության ազգային թանգարանը (NWHM) հիմնել է Մերիլ Սթրիփի անվան մրցանակ: Այս մասին հայտնում է թանգարանի կայքը։ Պարգևը կհանձնվի այն մանկավարժներին, ովքեր հանրահռչակում են կանանց պատմությունը: Մրցանակի առաջին դափնեկրի անունը կհայտարարվի այս տարվա վերջին կայանալիք «Women Making History Awards» գալա-երեկոյի ժամանակ։
Ավելի վաղ Սթրիփը միլիոնավոր դոլարների նվիրատվություն էր կատարել Կանանց պատմության թանգարանի հիմնադրամին։ «Պատմությունը կերտվում է ոչ միայն նրանց կողմից, ովքեր այն ստեղծում են, այլև նրանց, ովքեր պահպանում են այն։ Ես հպարտ եմ, որ աջակցում եմ այս կարևոր աշխատանքին, որպեսզի ապագա սերունդները ստանան անցյալի ամբողջական և ճշմարիտ պատկերացումը»,- բացատրել է դերասանուհին իր որոշման մասին։
Թանգարանի ներկայացուցիչների խոսքով՝ Սթրիփի նվիրատվությունները կուղղվեն ուսումնական հաստատությունների և սոցիալական ցանցերի համար կրթական նախագծերի ստեղծմանը։