Հանդիպում Կաննի կինոփառատոնում
Կաննի կինոփառատոնն ընդլայնում է պաշտոնական ծրագրի ցուցադրությունները՝ ժամանակակից կինոյի առաջատար դեմքերի հետ հանդիպում-քննարկումներով: Այս տարի շարքը կմեկնարկի սըր Փիթեր Ջեքսոնի հետ հանդիպումով՝ նրան Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» (Honorary Palme d’or) հանձնելու հաջորդ օրը: Քեյթ Բլանշետը և Թիլդա Սուինթոնը նույնպես կմասնակցեն այս զրույցներին՝ Կաննի հանդիսատեսին առաջարկելով յուրահատուկ մտքերի փոխանակման երեք բացառիկ հնարավորություն։
Այս տարի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրին կգլխավորի Հարավկորեացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Պարկ Չան Ուկը: Ի դեպ, սա կորեական կինոյի պատմության մեջ առաջին դեպքն է: Կաննում՝ Grand Théâtre Lumière -ում՝ մայիսի 23-ին հանրահայտ Պարկ Չան Ուկը և ժյուրիի անդամները հաղթողներին կհանձնեն 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակները:
Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն ապրիլի 9-ին՝ Փարիզի «Pathe Palace» կինոթատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, կինոստուգատեսի նախագահ Այրիս Կնոբլոխի հետ միասին, հրապարակել է 79-րդ միջազգային փառատոնի պաշտոնական ընտրանին: Ֆրեմոն նշել է, որ ներկայացվել է 2,541 լիամետրաժ ֆիլմ, ինչը 1,000-ով ավելի է, քան 10 տարի առաջ, սակայն զիջում է անցյալ տարվա ռեկորդային՝ 2,909 հայտերի թվին:
Հոլիվուդյան լեգենդ, դերասանուհի, երգչուհի և ռեժիսոր Բարբրա Սթրեյզանդը Կաննի կինոփառատոնում կարժանանա Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի՝ կինոարվեստում ունեցած ավանդի, իր բացառիկ ստեղծագործական ուղու և համաշխարհային մշակույթի վրա ունեցած ազդեցության համար։ Խորհրդանշական արվեստագետ և ամերիկյան երազանքի մարմնավորում՝ Barbra Streisand-ին մրցանակը կհանձնվի մայիսի 23-ին՝ հանդիսավոր արարողության ժամանակ, որը ուղիղ կհեռարձակվի Palais des Festivals-ի սրահից՝ Cannes Film Festival-ի բացման երեկոյի ժամանակ։