Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Հոլիվուդի թագուհու» մասին սերիալում
Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Հոլիվուդի թագուհու» մասին սերիալում: Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կդառնա BBC-ի վավերագրական սերիալի պրոդյուսերը և կնկարահանվի դրանում։ Նախագիծը նվիրված է լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի կարիերային։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Ըստ հրատարակության տեղեկությունների՝ Քիմ Քարդաշյանը կհայտնվի նախագծում, քանի որ նա վերջինն էր, ով հարցազրույց է վերցրել «Հոլիվուդի թագուհուց»։ Քիմը դերասանուհու հետ հանդիպել է դեռևս 2011 թվականի մարտին։ Նա Էլիզաբեթ Թեյլորի արվեստի երկրպագուն է և գտնում է, որ դերասանուհին այն վառ իրողությունն ու ապացույցն էր հենց այն բանի, որ մարդը կարող է «շարունակել զարգանալ, փոխվել և իր կյանքում ունենալ տարբեր կարևոր փուլեր»։
Մանրամասներ նախագծի մասին.
Վավերագրական սերիալում կնկարահանվեն նաև Թեյլորի ընկերուհիները՝ Ջոան Քոլինզը, Մարգարետ Օ’Բրայենը և Քերոլ Բայեր Սեյջերը։ Գործադիր պրոդյուսերները կլինեն Քիմ Քարդաշյանը, Քարի Լիան և Հեմիշ Ֆերգյուսոնը։ Ընդհանուր առմամբ, նախագիծը նախատեսված է երեք սերիայի համար։
Հ.Գ.-Էլիզաբեթ Թեյլորը թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի է։ Շատերը նրան անվանում էին «Հոլիվուդի թագուհի»։ Իր կյանքի ընթացքում Թեյլորը նկարահանվել է 69 ֆիլմում։ Նա երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նա դարձել է առաջին դերասանուհին, որը մեկ ֆիլմում նկարահանվելու համար ստացել է մեկ միլիոն դոլար հոնորար։