Երկու մրցանակ միաժամանակ
Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմը Գերմանական Վիսբադենում անցկացվող goEast կինոփառատոնում միանգամից արժանացել է երկու կարևոր ՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակների։
Ներկայացված է երկու փառատոների ժյուրիների տեքստերի թարգմանությունը։
– «Այս մրցանակը հանձնում ենք մի ֆիլմի, որը հիասքանչ կերպով միահյուսում է իրականությունն ու թատերականացված աշխարհը։ Ռեժիսորներին հաջողվել է ստեղծել մի յուրահատուկ տեսողական լեզու, որտեղ անցյալի հիշողություններն ու ներկայի իրականությունը հանդիպում են թատրոնի բեմում՝ վերածվելով կյանքի հիմնի։ Սա ֆիլմ է, որը ստիպում է մեզ վերանայել մեր պատկերացումները ծերության, միայնության և հավերժական ստեղծագործության մասին»։
– «Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմն ավելին է, քան պարզապես հետխորհրդային Հայաստանի ծերանոցներից մեկի բնակիչների դիմանկարը: Այն նուրբ հումորով ու զգացմունքայնությամբ պատմում է, թե ինչպես է արտ-թերապեան վերափոխում նրանց կյանքի միայնությունն ու կորուստները: Ֆիլմի հերոսները շարունակում են դիմակայել դաժան քաղաքական հակամարտություններով ու լարվածությամբ լի անկայուն աշխարհին»:

