Մերիլ Սթրիփի քաղաքական հայտարարությունը. համաշխարհային արձագնքները
Մերիլ Սթրիփը հանդես է եկել իր կարիերան վտանգելու քաղաքական հայտարարությամբ՝ հրապարակայնորեն պնդելով, որ իսրայելամետ հզոր ամերիկացի միլիարդատերերն աշխատում են խաթարել իր մասնագիտական հեղինակությունը՝ շեշտելով, որ այդ ճնշումը չի փոխի իր դիրքորոշումը Պաղեստինի հարցում:
Այս պնդումը, որն արագորեն տարածվեց թվային հարթակներում, բուռն բանավեճեր է առաջացրել և գրավել ինչպես շոու-բիզնեսի, այնպես էլ քաղաքական լսարանի ուշադրությունը:
Այդուհանդերձ սոցիալական հարթակներում տարածված բազմաթիվ լուրերին ու հոդվածներին, չկա որևէ պաշտոնական հաստատում կամ հավաստի աղբյուր, որը փաստում է, թե Մերիլ Սթրիփը հանդես է եկել հենց նման ձևակերպմամբ հայտարարությամբ (մասնավորապես՝ միլիարդատերերի կողմից իր հեղինակությունը վնասելու վերաբերյալ)։
Վերջին շրջանում հաճախ են հանդիպում չստուգված հրապարակումներ, որոնք հայտնի մարդկանց վերագրում են կտրուկ քաղաքական հայտարարություններ՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար՝ առաջացնելով տեղեկատվական աղմուկ և«Ֆեյք» լուրեր: Սա դարձել է ժամանակակից թվային մեդիայի մարտահրավերներից մեկը:
Մերիլ Սթրիփը հայտնի է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ (օրինակ՝ կանանց իրավունքների պաշտպանությունը կամ իր հայտնի ելույթը «Ոսկե գլոբուս»-ում), սակայն նա սովորաբար իր հայտարարությունները կատարում է պաշտոնական հարթակներից և հիմնավորված կերպով։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նա, ինչպես շատ այլ հոլիվուդյան աստղեր, ստորագրել է հրադադարի կոչ անող նամակներ, բայց վերոնշյալ «խիստ» մեղադրանքների մասին փաստեր չկան։
Սակայն, անկախ լուրի իսկությունից, հանրային արձագանքը ցույց է տալիս, թե որքան զգայուն է հասարակությունը նման թեմաների նկատմամբ: Աջակիցները պատրաստ են տեսնել «քաջ հերոսի», որը չի վախենում համակարգից։ Քննադատները զգուշանում են հնարավոր ապատեղեկատվությունից կամ միակողմանի մոտեցումից։
«Կինոաշխարհ»,2026