Լոս Անջելեսում՝մարտի 15-ին, տեղի ունեցած «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի և ռեժիսոր Ռայան Քուգլերի հեղինակած «Մեղավորներ» (Sinners) ֆիլմն արժանացել է 4 ոսկե արձանիկի։ Չնայած ֆիլմը սահմանել էր բացարձակ ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում (գերազանցելով «Տիտանիկի» և «Լա Լա Լենդի» 14 անվանակարգերի ցուցանիշը), այդուհանդերձ այն հաղթանակ է գրանցել հետևյալ չորս առանցքային կատեգորիաներում՝Լ
Լավագույն դերասան. Մայքլ Բ. Ջորդանը ստացել է իր կարիերայի առաջին «Օսկարը»՝ երկվորյակ եղբայրների բարդ դերակատարման համար։
Լավագույն օրիգինալ սցենար. Ռայան Քուգլերն արժանացել է մրցանակի՝ սարսափ ժանրի և սոցիալական դրամայի յուրահատուկ համադրության համար։
Լավագույն օպերատորական աշխատանք. Օթըմ Դյուրալդ Արկապոուն դարձել է կինոաշխարհի առաջին կին օպերատորը, որ երբևէ հաղթել է այս անվանակարգում։
Լավագույն օրիգինալ երաժշտություն. Կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը նվաճել է իր երրորդ «Օսկարը»։
Ի դեպ, հունվարին ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Sinners» ֆիլի համար «Ոսկե գլոբուսի» էր արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։