Ռոբերտ Դե Նիրոն հուզվել և ձայնը խեղդվելով կրքոտ կերպով խոսել է Դոնալդ Թրամփի մասին փոդքաստներից մեկի ժամանակ։

Առաջադեմ հայացքներով դերասանը, ով նախագահի վաղեմի և մշտական քննադատն է, երկուշաբթի օրը հյուրընկալվել է Նիկոլ Ուոլասի «MS NOW»-ի «The Best People» փոդքաստին, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Թրամփին և մարդկանց հորդորել բողոքել նրա գործողությունների դեմ։

«Թրամփն այս երկրի թշնամին է, եկեք ինքներս մեզ չխաբենք»,-ասել է Դե Նիրոն: «Ամեն ինչ շատ պարզ է: Բոլորը պետք է միավորվեն, որպեսզի հեռացնեն նրանց և վերադառնան բնականոն հունին: Մենք բոլորս կարող ենք վիճել ու կռվել մեր փոքր տարաձայնությունների շուրջ և այլն: Բայց սա մեծ խնդիրն է»:

Երբ հարցրին, թե արդյոք Թրամփը վայր կդնի լիազորությունները իր երկրորդ ժամկետի ավարտին, Դե Նիրոն պատասխանեց. «Ոչ մի դեպքում»։

«Նա չի հեռանա»,- հաստատակամորեն ասաց Դե Նիրոն։ – «Եկեք ինքներս մեզ չխաբենք։ Նա. Չի. Հեռանա։ Մեզնից է կախված նրանից ազատվելը։ Մենք պետք է համոզվենք… Մենք պետք է ազատվենք նրանից։ Նա կործանելու է երկիրը։ Մարդիկ պետք է հիմա մոբիլիզացվեն և պատրաստ լինեն միջանկյալ ընտրություններին»։

Բացի այդ, Դե Նիրոն հիմնավորեց, որ մարդիկ պետք է խաղաղ բողոքի ցույցեր անեն և միավորվեն Թրամփի դեմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով։

«Բոլորը պետք է դուրս գան փողոց ամեն հնարավոր ձևով»,- ասաց Դե Նիրոն։- «Սա մեր երկիրն է։ Գիտեք, ես ուզում եմ հետ ստանալ իմ երկիրը։ Ես չեմ ուզում, որ բոլորը ման գան իրենց MAGA դրոշներով և ամերիկյան դրոշներով՝ կարծես թե միայն իրենք են [հայրենասեր]։ Մենք նույնպես ամերիկացի ենք։ Եվ մենք ավելի շատ ենք, որովհետև հավատում ենք նրան, ինչը ճիշտ է և սխալ՝ կարեկցանքին և բարությանը։ Երկիրը միավորելուն, ոչ թե այն պառակտելուն… Ես հասկանում եմ տրայբալիզմը (ցեղային մտածելակերպը)՝ երբ մարդիկ կառչած են մնում յուրայիններին և այդ ամենը։ Բայց սա շատ, շատ ավելի լուրջ է»։

Աղբյուր