Հարրի Լայթոնը, Էմմա Բրանդերհորստը, Ջոքար Հաննան, Սաուլե Բլյուվայտեն, Մանսի Մահեշվարին և Օլիվեր Մակգոլդրիկը  այն վեց նոր ռեժիսորներն են, որոնք հյուրընկալվել են Կաննի կինոփառատոնի «La Résidence»-ի 2026 թվականին:

2026 թվականի մարտի 16-ից հուլիսի 31-ը նրանք կբնակվեն Փարիզում, որտեղ կօգտվեն սցենարական վարպետության անհատականացված ծրագրից և կինոոլորտի մասնագետների հետ հանդիպումների հավաքական ծրագրից:

Կաննի կինոփառատոնի «La Résidence» (Ռեզիդենցիա) ծրագիրն ամեն տարի Փարիզի սրտում հյուրընկալում է տասներկու երիտասարդ կինոգործիչների, որոնք ընտրվում են մասնակցելու չորսուկես ամիս տևողությամբ կրթական ծրագրի երկու փուլերին։ Ծրագրի նպատակն է օգնել նրանց մշակել և գրել իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարը։

Ստեղծման օրվանից  «La Résidence»-ն աջակցել է ավելի քան 250 կինոգործչի՝ վաթսուն երկրից։ «La Résidence»-ը բացառիկ հնարավորություն է  բացահայտելու կինոգործիչների, ովքեր այժմ շարունակաբար ներկայություն ունեն միջազգային նշանակության կինոփառատոներում։

Նրանց թվում են՝ Լուկրեսիա Մարտելը (Արգենտինա), Կորնելիու Պորումբոյուն (Ռումինիա), Ամատ Էսկալանտեն և Միշել Ֆրանկոն (Մեքսիկա), Լասլո Նեմեշը (Հունգարիա), Լուկաս Դոնտը (Բելգիա), Նադին Լաբակին (Լիբանան), Նադավ Լապիդը (Իսրայել), Անտոնետա Ալամատ Կուսիյանովիչը (Խորվաթիա), Կառլա Սիմոնը (Իսպանիա), Քարիմ Այնուզը (Բրազիլիա), Ռունգանո Նյոնին (Զամբիա), Պայալ Կապադիան (Հնդկաստան), Չիանգ Վեյը (Սինգապուր):