Հայաստանյան կինոն այսուհետ քաղաք կունենա
Հայաստանում՝ Մեծամոր քաղաքում, առաջին անգամ կիրականացվի կինոարտադրության բնագավառում տարածաշրջանային ամենամեծ նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք «Մեծամոր կինոքաղաք» ֆեյբուքյան էջից: «Մեծամոր կինոքաղաքը» լինելու է տարածաշրջանում առաջին բացօթյա տաղավարային կինոհրապարակը, որը գտնվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում:
Կինոքաղաքի առաջին նախագիծը՝ Կոմիտասի մասին պատմող հայ-ֆրանսիական «Գարունը դռան հտևում» լիամետրաժ ֆիլմն է: Մեծամորում են նկարահանվելու կինոնկարի այն տեսարանները, որոնք ներկայացնելու են Փարիզի, Բեռլինի, Երևանի, Էջմիածնի 19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը պատկերող փողոցները:
Տարածաշրջանում առաջին բացօթյա տաղավարային կինոհրապարակի շինարարությունը իրականացնելու է «Սինեմա թաուն» ընկերությունը: