Եվրոպական կինոշուկա 2026․ մասնակիցների թվի հինգ տոկոս աճ և ծրագրի նշանակալի ընդլայնում
Berlin International Film Festival-ի շրջանակում անցկացվող ամենամյա մասնակիցների թվի հինգ տոկոս աճով Եվրոպական կինոշուկա 2026-ը ևս մեկ անգամ ամրապնդեց իր դիրքը՝ որպես տարեսկզբի համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր շարժիչ ուժ։ EFM-ի տարբեր հարթակներում մասնակցել է ավելի քան 12,500 մասնագետ։ ԱՄՆ-ի մասնակցությունը պահպանել է բարձր մակարդակը՝ արձանագրելով ներկայացվաշության երկրորդ ամենամեծ խումբը Գերմանիայից հետո, իսկ նրանց հաջորդել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան։ Միաժամանակ փոքր ինչ նվազել է Չինաստանից և Հնդկաստանից ժամանած այցելուների թիվը։
Շուկայում ցուցադրվել է ընդհանուր առմամբ 606 ֆիլմ, ինչը գերազանցում է 2025 թվականի ցուցանիշը։ Ֆիլմերի 83,17%-ը ներկայացվել է որպես շուկայական պրեմիերա։ Միջոցառումը արձանագրել է 1,794 գնորդ՝ ևս մեկ անգամ ընդգծելով EFM-ի կարևոր դերը համաշխարհային դիստրիբյուտորների համար։ Արդյունաբերական ներգրավվածությունն ակնհայտ էր արդեն առաջին օրից՝ արտահայտվելով ցուցադրությունների հյուրերի սկանավորումների 20% աճով։
Այցելուների թիվը աճել է բոլոր հիմնական վայրերում՝ ներառյալ Gropius Bau-ն, Berlin Marriott Hotel-ը և Documentation Centre for Displacement, Expulsion, Reconciliation-ը, որտեղ արձանագրվել է 10–18% աճ։ EFM-ի ծրագիրը լայն արձագանք է ստացել նաև թվային հարթակներում․ վերջին 30 օրում սոցիալական ցանցերում գրանցվել է 4,500 նոր հետևորդ, ինչպես նաև հաջողությամբ գործարկվել է EFM հավելվածը։
Ինչպես նախորդ տարի, Producers Hub-ը և Innovation Hub-ը պահպանել են բարձր ակտիվությունը՝ ներգրավելով մեծ թվով այցելուներ և ստանալով դրական արձագանքներ տեխնոլոգիական ոլորտի ցուցադրողներից, որոնք EFM-ը գնահատել են որպես ներդրողների և պոտենցիալ օգտատերերի հետ երկարաժամկետ համագործակցության առաջատար հարթակ։
Ծրագրի նոր ձևաչափերը, ինչպիսիք են EFM Animation Days-ը և Games IP Pitching Sessions-ը, մեծ հետաքրքրություն են առաջացրել ոլորտում։ EFM Beyond նախաձեռնությունը՝ Cross-IP արագացուցիչով և նոր Immersive Zone-ով, արձանագրել է լիովին ամրագրված 60-րոպեանոց սեանսներ չորս VR կայաններում։
Ավելի քան 100 վարպետաց դասերի, աշխատարանների և պանելային քննարկումների համար՝ EFM Industry Programme-ը հյուրընկալել է 369 միջազգային բանախոսների, փորձագետների և մոդերատորների։ Քննարկումները կենտրոնացած էին արտադրության և բաշխման նոր ուղիների վրա՝ սկսած վիրտուալ աշխատանքային հոսքերից մինչև արհեստական բանականությամբ աջակցվող լսարանի ներգրավում։
DocSalon ծրագիրը Documentation Centre-ում գրանցել է 10% մասնակցության աճ՝ համեմատած 2025 թվականի հետ։ Առաջին անգամ անցկացված Berlinale Film School Summit-ին մասնակցել է ավելի քան 120 ուսանող՝ 13 երկրներից 18 կինոդպրոցներից։
2025 թվականի հաջող մեկնարկից հետո Distributor Award մրցանակը, որը հովանավորվում է Fintage House-ի կողմից, վերադարձել է՝ գնահատելու եվրոպական արտհաուս դիստրիբյուտորների կարևոր դերը։ Մրցանակը շնորհվել է ռումինական Bad Unicorn ընկերությանը։
Այս տարի ներկայացվել են նաև երկու նոր մրցանակներ․
- EFM StartUps Award-ը, համագործակցությամբ Screen International-ի հետ, շնորհվել է Veronika Gamper-ին՝ WeDaVinci ընկերության գործադիր տնօրենին, ով տպավորել է ժյուրիին և ավելի քան 100 ոլորտային մասնագետների իր AI-ստորիբորդի ներկայացմամբ։
- Berlinale Series Market-ում Studio Babelsberg Production Excellence Award մրցանակը շնորհվել է Cláudio Torres-ին, Márcio Maranhão-ին և Andrucha Waddington-ին՝ «Emergência 53» նախագծի հեղինակներին՝ ստեղծագործական տեսլականի, իրականացման բարձր մակարդակի և միջազգային ներուժի համար։
Berlinale Series Market Selects ծրագրում ներկայացվել է 17 միջազգային սցենարային և երեք վավերագրական սերիալ, ինչպես նաև մեկնարկել է նոր համագործակցություն Iberseries & Platino Industria նախաձեռնության հետ՝ Series Match ձևաչափի շրջանակում, որը միավորում է տասը ընկերություն յուրաքանչյուր տարածաշրջանից։
Այս տարվա Country in Focus երկիրը՝ Մարոկկոն, աչքի է ընկել ուժեղ և տեսանելի ներկայությամբ։ Gropius Bau-ում գործող տաղավարն ունեցել է կայուն բարձր հաճախելիություն։ Մարոկկոյի կինոարդյունաբերությունը ոչ միայն ցուցադրել է իր ստեղծագործական ներուժը, այլև ընդգծել է խոշոր միջազգային արտադրություններ և մեծածավալ նկարահանումներ հյուրընկալելու կարողությունը՝ առաջարկելով փորձառու թիմեր, բազմազան լոկացիաներ և արդյունավետ արդյունաբերական ենթակառուցվածք։ Առաջին անգամ EFM-ը համագործակցությամբ PUBLIKUM-ի հետ կազմակերպել է նաև կենդանի փոդքասթների ձայնագրություններ, որոնք շուկայի ավարտից հետո կհրապարակվեն որպես EFM Industry Insights հատուկ թողարկում։