Բեռլինի 76-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում եթովպացի անվանի ռեժիսոր Հայլե Հերիման կարժանանա Berlinale Camera  պատվավոր մրցանակին։ Նրա նոր՝ շուրջ ինը ժամ տևողությամբ, Black Lions – Roman Wolves ֆիլմը յուրօրինակ  անդրադարձ է իտալական գաղութատիրության պատմությանը և եթովպական ժողովրդի դիմադրությանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կնշվի Berlinale Forum ծրագրում։

Պարգևատրման արարողությունը կկայանա 2026 թվականի փետրվարի 17-ին՝  Delphi Filmpalast կինոթատրոնում՝ ֆիլմի ցուցադրությամբ։

Փառատոնի տնօրեն Թրիշա Թաթլը նշել է. «Հայլե Հերիմայի ստեղծագործությունները պատմում են ճնշումների, դիմադրության և ապագաղութացման անավարտ պատմությունների մասին, որոնք այսօր աշխարհում ունեն բացառիկ հրատապություն։ 1993 թվականին նա մրցութային ծրագրում ներկայացված էր Sankofa ֆիլմով, իսկ Forum-ը վաղ փուլից ճանաչել է նրա արվեստը։ Մենք հպարտ ենք կրկին ողջունել նրան Forum-ում՝ տարիների ընթացքում ստեղծված Black Lions – Roman Wolves ֆիլմով։ Մեզ համար մեծ պատիվ է Berlinale Camera–ն հանձնել մի կինոռեժիսորի, ով էապես փոխել է աշխարհի ընկալման մեր ձևը»։

1993 թվականին Հայլե Հերիման մասնակցել է Բեռլինալեի մրցութային ծրագրին Sankofa ֆիլմով։ Նրա ստեղծագործությունները միավորում են պատմական, քաղաքական և անձնական տեսանկյուններ՝ բարձրաձայնելով ճնշմների, դիմադրության և ապագաղութացման թեմաները։

1986 թվականից ի վեր փառատոնը  Berlinale Camera  մրցանակով պարգևատրում է կինոարվեստում նշանակալի ներդրում ունեցած անհատներին ու հաստատություններին։

Kinoashkharh