Կինոփառատոնային  շրջանը շարունակվում է առանց ընդմիջումների՝ Սանդենսից մինչև «Օսկար». գերմանական անարև և խիստ ձմեռային ցուրտն անտեսելով Բեռլինալե 76-ն իր շուրջն է հավաքելու ոլորտի մասնագետներին, կինոսերնրին, միջազգային մամուլին և վերջապես տեղացիներին, որոնք կինոփառատոնի անբաժանելի մասն են դարձել: Բեռլինի 76-րդ կինոփառատոնը կանցկացվի փետրվարի 12–22-ը: Գերմանական այս բազմաշերտ կինոստուգատեսը կմեկնարկի Շահրբանու Սադաթի «No Good Men» ֆիլմով, իսկ մրցութային հանձնաժողովը գլխավորելու է ինչպես արդեն հայտնի է՝ հանրաճանաչ ու անվանի ռեժիսոր Վիմ Վենդերսը:

Այս տարի Բեռլինում կհավաքվեն բարձրակարգ աստղեր՝ Էմի Ադամսը («At the Sea»), Չարլի XCX-ը («The Moment»), Իթան Հոքը («The Weight»), Չենինգ Թեյթումը («Josephine»), Քալում Թերները և Ռայլի Քյոն («Rosebush Pruning»), Սանդրա Հյուլլերը («Rose»), Ժուլիետ Բինոշը («Queen at Sea»), Իզաբել Յուպերը («The Blood Countess»), ինչպես նաև «Ոսկե արջ» պատվավոր մրցանակի դափնեկիր Միշել Յեոն (Շոն Բեյքերի «Sandiwara» կարճամետրաժ ֆիլմում)։

Ավելի քան 200 ֆիլմ կցուցադրվի տարբեր բաժիններում՝ գեղարվեստական ղեկավար Թրիշա Թաթլի պաշտոնավարման երկրորդ տարում։ Մրցութային ժյուրիի կազմում են նաև Ռեյնալդո Մարկուս Գրինը, Հիկարին և այլ ճանաչված կինոգործիչներ աշխարհի տարբեր անկյուններից։ Թաթլը նաև շարունակում է զարգացնել անցյալ տարի մեկնարկած «Perspectives» բաժինը, որը ձգտում է մրցել Կաննի «Un Certain Regard» և Վենետիկի «Orizzonti» ծրագրերի հետ՝ ներկայացնելով նոր, խոստումնալից ռեժիսորների համարձակ և ինքնատիպ աշխատանքները։

Բացի խաղարկային ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներից (և Սանդենսից տեղափոխված մի քանի ֆիլմերից, այդ թվում՝ Յուտայի գլխավոր դրամատիկական մրցանակակիր «Josephine»-ից), Բեռլինը լայն հարթակ է տրամադրում նաև վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերին՝ երբեմն նույնիսկ ավելի ընդգծված, քան մյուս խոշոր կինոփառատոնները, որոնք հաճախ անտեսում են վավերագրական կինոն։

Անցյալ տարվա Բոնգ Ջուն Հոյի «Mickey 17»-ի համաշխարհային պրեմիերան ցույց տվեց, որ Բեռլինալեն պատրաստ է նաև ավելի լայն հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմեր ընդունել՝ իր բազմազան, հիմնականում արտհաուս ուղղվածությամբ միջազգային ծրագրում։ Այդ միտումն այս տարի ևս շարունակվում է՝ օրինակ Էմի Ադամսի մասնակցությամբ «At the Sea»-ն (ռեժիսոր՝ Կորնել Մունդրուցո «Pieces of a Woman» և Չարլի XCX-ի «The Moment»-ը (ռեժիսոր՝ Էյդան Զամիրի )։

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05