Փետրվարի 20-22-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն։ Միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։

Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան. «Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։ Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը»։

«РОСКИНО»-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան հավելել է. «Մեծ պատիվ է մեզ համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին։ Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»։

Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը.

⦁ «Բուրատինո» (2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում
⦁ «Ամուսնուդ բարև» (2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին
⦁ «Առաջինը Օլիմպոսում» (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին
⦁ «Բժիշկ Դինոզավրովը» (2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին
⦁ «Հյուսիսային բևեռ» (2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։

Ցուցադրությունների ժամանակացույցը՝

Փետրվարի 20-ին (ուրբաթ)
14:30 – «Բժիշկ Դինոզավրովը»
17:00 – «Բուրատինո»

Փետրվարի 21-ին (շաբաթ)
12:30 – «Առաջինը Օլիմպոսում»
15:00 – «Ամուսնուդ բարև»

Փետրվարի 22-ին (կիրակի)
18:00 – «Հյուսիսային բևեռ»