«Բարի գալուստ ClassicFlixTV կինոգրադարան՝ ձեր սիրելի վայրն առցանց անվճար դասական ֆիլմեր դիտելու համար: Վայելե՛ք  չհնացող դրամաներից,  բարձրակարգ հնաոճ ֆիլմերից,  հոլիվուդյան նախկին հիթերից  և լեգենդար սև-սպիտակ ֆիլմերից կազմված  լայն ընտրանին: Անկախ նրանից, թե դուք «ֆիլմ նուարի», «ոսկե դարաշրջանի կինոյի», թե ռետրո գիտաֆանտաստիկ ոճի երկրպագու եք, մեր հավաքածուն անվճար է հոսքային (streaming) դիտման համար և պարբերաբար թարմացվում է:»

Ահա այս տեքստի անգլերեն տարբերակն եք կարդալու, եթե այցելեք նորաստեղծ (գրեթե մեկ տարեկան)  www.ClassicFlixTV.com առցանց կիոգրադարանը, որը ստեղծել է հին  ֆիլմերի և հեռւստաշոուների վերկանգնմամբ զբաղվող ամերիկյան The Last Picture Show ընկերությունը: Կինոգրադարան-կայքում միանգամայն անվճար կարող եք դիտել 150-ից ավելի հոլիվուդյան  դասական (1920-ականներից մինչև 1970-ականների) ֆիլմեր, որոնց ցանկը ներառում է մրցանակակիր գլուխգործոցներից մինչև մոռացված «կինոգանձեր»:

ClassicFlixTV ynkerutyun-himnadrel e ve8kangnvac filmery gradaran

Դասական սարսափ, սիրավեպ, կատակերգություն, դրամա, «վեսթեռն»,  գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմեր, որոնք ձևավորել են կինոյի պատմությունը: Առցանց կինոգրադարանը  կինոսիրահարների՝ և մանավանդ՝ կինոարվեստ  ուսանող երիտասարդության համար նաև անգլերենի իմացությունը բարելավելու հրաշալի հնարավորություն է:

Պատկերացրեք՝ ձմեռային երկար երեկո… Տաք թեյն արդեն պատրաստ է. դուք պարզապես սեղմում եք Stream, ու… սարսափով «վայելում» Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի «Նոսֆերատու»(1922) ֆիլմը՝ HD (էկրանի բարձր լուծաչափ) տարբերակով  և արհեստական բանականության RINNUVA տեխնոլոգիայի կիրառմամբ բարելավված պատկերով: Չմոռանանք՝ առանց գրանցման և առանց վճարի:

Ի դեպ, RINNUVA-ն առաջադեմ արհեստական ​​բանականության ալգորիթմներ և ժամանակակից տեխնոլոգիաներ է օգտագործում ՝ ռետրո կինոհավաքածուները վերականգնելու համար: Այն հին հոլիվուդյան ֆիլմերի ոչ բարվոք պատկերներն ու ձայնը վերածում է բարձր լուծաչափով կինոբովանդակության:

Նշենք նաև, որ կայքում հասանելի են նախորդ դարի (70-ականների) հեռուստաշոուների վերականգնված տարբերակները, ինչպես նաև՝ կինոարվեստին առնչվող հոդվածներ:

https://classicflixtv.com/

Կինոաշխարհ, 2026