«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 25–29-ը Երևանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը նպատակ ունի բացահայտել երիտասարդ կինոռեժիսորների ներուժը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը և խթանել տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների միջև ստեղծագործական և գործընկերային կապերի ամրապնդումը։ Ծրագրի առանցքում է նոր կինոսերնդի ձևավորումը և երիտասարդ հեղինակների աջակցությունը՝ նրանց ինտեգրումը ժամանակակից կինոյի գործընթացներին հեշտացնելու համար՝ հայ և օտարերկրյա կինոգործիչների միջև փորձի փոխանակման միջոցով։ Փառատոնի կառուցվածքը ներառում է ազգային և միջազգային մրցութային ծրագրեր։ Միջոցառումների շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և մասնագիտական այլ ձևաչափեր։

Հայտերի ընդունումը իրականացվում է FilmFreeway հարթակի միջոցով, իսկ վերջնաժամկետը մինչև 2026-ի  փետրվարի 26-ն է: