Ֆրանսիական France 2 հեռուստաալիքը երեկ եթեր է հեռարձակել չորս մասից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալի առաջին երկու սերիաները, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Այս մասին հայտնում է«Օրեր»-ը՝ հավելելով, որ ֆիլմի ռեժիսորն է Անտուան ​​Գարսոն, իսկ տարեց Միտերանի դերում Դենիս Պոդալիդեսն է։

Սերժ Ավետիքյանը իր ֆեյսբուքյան էջում մի հատված է ներկայացրել ֆիլմից և գրել. «Բավականին հուզիչ տեսարան, հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով… »։

Հաջորդ երկու սերիաները կցուցադրվեն հունվարի 12-ին, France 2-ով։