Հայազգի ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը՝ կրկին «Օսկարի» ճանապարհին
Մադլեն Շարաֆյանը երկրորդ անգամ է առաջադրվել «Օսկար» մրցանակի՝ Disney/Pixar-ի ELIO անիմացիոն ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար: Ֆիլմի համառեժիսորներն են Դոմի Շին և Ադրիան Մոլին: ELIO-ն Շարաֆյանի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտն է։ Այս աշխատանքով Շարաֆյանը դարձել է լիամետրաժ ֆիլմ նկարահանած առաջին հայ և երրորդ կին ռեժիսորը Pixar-ի պատմության մեջ: Այս մասին գրում է afs– ը:
ELIO-ն պատմում է 11-ամյա երևակայությամբ տիեզերական մոլի երկրպագուի մասին, որը հայտնվում է տիեզերական դժբախտ արկածախնդրության մեջ: Էլիոն այնտեղ փորձում է նոր կապեր հաստատել այլմոլորակային կյանքի անհայտ ձևերի հետ, հաղթահարել միջգալակտիկական մասշտաբների ճգնաժամը և վերջապես բացահայտել ինքն իրեն՝ իրականում:
Մադլեն Շարաֆյանը առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել 2021 թվականին՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ Pixar-ի BURROW աշխատանքի համար։ Նա Pixar-ին միացել է 2015 թվականին՝ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։
2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում։