Հայկական ազգային կինոակադեմիան հայտնում է «Անահիտ-2026» 5-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման մասին։ Մրցանակաբաշխությունը նախատեսված է 2026 թվականի ապրիլի 16-ին։ Հայտերի ընդունումը սկսվում է 2026 թվականի փետրվարի 2-ից և կշարունակվի մինչև մարտի 2-ը (ներառյալ)։ Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն 2024–2025 թվականներին արտադրված ֆիլմերը։
Մրցանակաբաշխության անվանակարգերն են՝
Ֆիլմեր
– Լավագույն խաղարկային ֆիլմ
– Լավագույն վավերագրական ֆիլմ
– Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
– Լավագույն անիմացիոն ֆիլմ
Անհատական անվանակարգեր (միայն խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար)
– Լավագույն ռեժիսոր
– Լավագույն սցենար
– Լավագույն դերասան
– Լավագույն դերասանուհի
– Լավագույն նկարչական ձևավորում
– Լավագույն երաժշտություն
– Լավագույն հնչյունային ձևավորում
Անհատական անվանակարգեր (խաղարկային և վավերագրական լիամետրաժ ֆիլմերի համար)
– Լավագույն օպերատոր
– Լավագույն մոնտաժ
Այս տարի, գործող 12 անվանակարգին ավելացվել է ևս մեկը՝ «Լավագույն մոնտաժ» և լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին իրավունք է տրվել առաջադրվել նաև «Լավագույն օպերատոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։