Երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ և լրագրող Լիլիթ Բարսեղյանը ձգտում է կինոարվեստի միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել իրեն հուզող մի շարք հարցերի վրա։ Բարսեղյանը, որը նկարահանել է լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր (Հանրային հեռուստաընկերության՝ «130-րդը», «Ժամանակի բեկորները», «Սերը», «Սահմաններ», Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի «Դասարան+դասական» նախագծի ֆիլմաշարերը և այլն), որոշել է գաղափարները կյանքի կոչել արհեստական բանականության միջոցով։ Նրա՝ ԱԲ-ով (AI) ստեղծած առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Unknown Artefact-ը («Անհայտ գտածո»), օրերս լավագույնն է ճանաչվել AI International Film Festival-ում, որն անցկացվում է Լոս Անջելեսում։ 

«ԱԲ-ով ստեղծված ֆիլմս հիպերիրական է։ Ամեն բան զրոյից է ստեղծվել՝ արհեստական բանականությամբ։ Սցենարի հեղինակը ևս ես եմ։ Ֆիլմը պատմում է կնոջ մասին, որն ագահաբար ցանկանում է պատմության մեջ մնալ, այնինչ ժամանակն է որոշում՝ ում պահել, ում ոչ։ Նա տաղանդավոր համադրող է, անտաղանդ նկարիչ, բայց երազում է տաղանդավոր նկարիչ լինել։ Այդ կինն իր հարստությունը դիզել, կանացի դրախտը կառուցել է համադրողի աշխատանքով։ Ի տարբերություն այլ նկարիչների, որոնց գործերը, հնարավոր է, չցուցադրվեն, սակայն անունները կմնան պատմության էջերում՝ մեր հերոսուհին ամեն տեղ ներկայացնում է իրեն, իր մասին գրավոր ոչ ճշգրիտ պատմություններ է թաքցնում լեռներում, նկուղներում, արխիվներում, նավերում. հնարավոր ամեն վայրում։ Նա խմբագրում է իր տաղանդը, և ագահությունը նրան ստիպում է սուտ խոսել»։

Ավելին կարդալ հետևյալ հղումով՝ «Արմենպրես»: