Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնել է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։ Հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել Չալդրանյանի ընկերները, գործընկերները, արվեստասերներն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է: Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում. նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է միության նախագահ Հարություն Խաչատրյանը։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05