Քվենտին Տարանտինոն 21-րդ դարի չորրորդ լավագույն ֆիլմը համարել է Նոլանի «Դյունկերկը» և փոդքասթի ժամանակ բացատրել է այդ ֆիլմի ֆենոմենը՝ նշել, որ սիրում է այդ ֆիլմը, քանի որ այն իսկական ռեժիսորական վարպետություն է, և որ ինքը ձգտում է կրկին ու կրկին դիտել այն: Այդուհանդերձ, նա այս ձգողականությունը չի զգացել առաջին դիտման ժամանակ։

«Առաջին անգամ այն ​​ սառնություն թողեց. այն այնքան ապշեցուցիչ էր, որ ես իրականում չգիտեի, թե ինչ եմ տեսել, սկզբում այն դիտելն իմ կողմից դիմադրողականության դրսևորում էր,- ասել է նա՝ հավելելով, որ հետո, երբ երկրորդ անգամ դիտեցի այն, իմ ուղեղը կարողացավ մի փոքր ավելի լավ ընկալել այն, իսկ երրորդ և չորրորդ անգամներին պարզապես ասացի՝ վա՜յ, սա պարզապես գլուխգործոց է»։

Տարանտինոն 21-րդ դարի լավագույն ֆիլմ է համարել նաև մեկ այլ պատերազմական դրամա՝ Ռիդլի Սքոթի «Սև բազեի անկումը»:

Աղբյուրը