Նույնականացվել են Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայների Լոս Անջելեսի տանը հայտնաբերված մարմինները. մահացածները ռեժիսորն ու նրա կինը՝ Միշել Սինգեր-Ռայներն են։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ TMZ-ի աղբյուրների համաձայն, մարմինների վրա հայտնաբերվել են դանակի հարվածների հետքեր։

New York Post-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրել էր, որ սպանության մեջ կասկածվողը զույգի 32-ամյա որդին՝ Նիքն է, որը բացահայտ խոսել է թմրանյութից կախվածության դեմ պայքարի մասին։ Ավելի վաղ ահազանգից հետո փրկարարները տանը հայտնաբերել էին 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմիններ, սակայն չէին կարողացել անմիջապես նույնականացնել նրանց։

Ռոբ Ռայները այնպիսի ֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Մի քանի լավ տղաներ», «Վերջին գործերի ցուցակը», «Լինել Չարլին» և այլն: 2013 թվականին նկարահանվել է Մարտին Սկորոզեի  «Ուոլ Սթրիթի գայլը»՝ կատարելով Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05