Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Շարունակությունն այստեղ