Գինեսի գրքի ամենափոքր ֆիլմը
«Տղան և նրա ատոմը» մուլտֆիլմը ստեղծվել է մոլեկուլներից` օգտագործելով սկանավորող թունելային մանրադիտակ: Որպես հիմք մասնագետներն օգտագործել են պղնձե սկավառակ: Բուն կինոնկարը ստեղծվել է քարածխի մոնոօքսիդի մոլեկուլներից: Մուլտֆիլմը սկսվում է 12 ատոմից: IBM-ի գիտնականներին վերջերս հաջողվել է հենց այդ քանակի ատոմներ օգտագործել մեկ բայթ տվյալներ պահպանելու համար: Նախկինում դրա համար պահանջվում էր 1 մլն ատոմ: «Տղան և նրա ատոմը» պատրաստվել է նյութի 45×22 նանոմետր չափսերի կտորի վրա: Համեմատության համար ասենք, որ 1 սանտիմետրը հավասար է 10 մլն նանոմետրի:
«Որպեսզի նկարեինք այդ ֆիլմը, մենք օգտագործեցինք չափազանց զգայուն մանրադիտակ, որը գործում է թունելի սկզբունքով: Մենք արեցինք հետևյալը. Որոշ ատոմներ բառի բուն իմաստով խառնեցինք, դասավորեցինք մեզ անհրաժեշը հաջորդականությամբ և նկարեցինք: Այնուհետև տեղաշարժեցինք ատոմները և այլ կերպ դասավորեցինք: Նորից նկարեցինք: Ատոմների յուրաքանչյուր նոր նկարը տարբերվում էր նախորդից: Այդպես լույս աշխարհ եկավ նոր սերնդի անիմացիան: Ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անպիսի մանրամասն նկարներ անել, որ կարող ենք խաղացնել տարրական մասնիկները: Տվյալ դեպքում մենք խոսում ենք ատոմների մասին: Հետաքրքիր է, թե ինչ կլինի 10 տարի անց, երբ տեխնիկան էլ ավելի կատարյալ կլինի»,- ասել է IBM-ի ինովացիաների գծով փոխնախագահ Բերնի Մեյերսոնը: