«Ազիզյանի չորրորդ քառորդը»

«Վիտա Նովա» հրատարակչությունը հրատարակության է նախապատրաստում Մարինա Ազիզյանի գիրքը։ Իմ ձեռքին այն է, ինչը ինչ որ ժամանակ հասանելի կլինի բոլորին։ Գրքույկը (աշխատանքային վերնագիրն է՝ «Ազիզյանի վերջին քառորդը» – ինչպես ասել է թռվռան աշակերտուհու ուսուցչուհիներից մեկը) կազմվել է որպես գրառումների ազատ կոմպոզիցիա՝ տարաբնույթ նովելների ժողովածու՝ մանկությւնից եւ մանկատնից մինչեւ Կարավայչուկ եւ Նաթան Ալթման, Երեւան՝ հորը այցելություններից մինչեւՄոսկվա՝ գաղտնի նամակով Օլեգ Ցելոկվին ՝ Վլադիմիր Մարամզինի կալանքից հետո, հետագայում նաեւ ինսուլինային հարձակումները Պրյաժկայում։ Ակիմովից մինչեւ Ցվիլինգի անվան թատրոն։

Գրքում կերպարների եւ մարդկային կյանքի մասին պատմող թեմաներով գողտրիկ էտյուդների ծով է, որոնց վկան եղել է Մարինա Ցոլակովնան։ Այդ պատմվածքները  գրական ստեղծագործություններ են անշուշտ, սակայն միաժամանակ նաեւ խոսակցական։ Այնպես որ դրանք կարդալը հեշտ է, իսկ ազիզյանական կյանքի քարտեզագրությունը գծագրվում է աստիճանաբար եւ անբռնազբոս կերպով, իրեն հատուկ բակապահներով, Բրոդսկիով, Գերմանով եւ Զաոզերյեի լիրիկական հիմարիկներով։

Պատրաստվում է հիանալի գրքույկ (նկարազարդ) ժամանակի մասին (կարծես թե ոչ իր մասին, իսկ եթե իր մասին, ապա՝ հումորով)։ Իսկ ժամանակը պատկերվում է Մարինայի խլեացի, գեղարվեստական եւ սուր աչքի տեսածով։ Այդ տեքստերը երբեմն զուտ իմպրեսիոնիզմ են, որոնք չեն տանում որեւէ վերջակետի, իսկ երբեմն էլ նովելներում առկա է թեթեւ սյուժետայնությունը (չենք շփոթում ֆաբուլային կառուցվածք ունենալու հետ)։

Հեղինակի թույլտվությամբ մի քանի պատառիկներ ենք վերցրել, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր պատկերացում կազմել ստեղծագործության մասին։ Ի դեպ, ասում են, որ այնտեղ խոհարարական բաղադրատոմսեր նույնպես լինելու են։

Նյութի աղբյուրը

(շարունակելի)