Ամերիկացի 63-ամյա դերասան Թոմ Քրուզը Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ արժանացել է պատվավոր «Օսկար»-ի՝ կինոյում իր ներդրման համար։

Սա Թոմ Քրուզի առաջին «Օսկար» արձանիկն է։ Այն նրան հանձնել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն։ Քրուզը նախկինում չորս անգամ առաջադրվել էր մրցանակի, բայց հաջողության է հասել միայն 2025 թվականին։

«Ես ֆիլմերով չեմ զբաղվում, ես ապրում եմ դրանցով», – ասել է Թոմ Քրուզը մրցանակը ստանալու իր ելույթում։

Ինչո՞ւ է կինոն կարևոր Քրուզի համար համար։ Variety ամսագրի տված հարցազրույցում նա բացատրել էր՝ «երբ մենք կինոթատրոնում ենք, մենք ծիծաղում ենք, կարեկցում ենք, միասին հույս ենք հայտնում, և սա է արվեստի այս ձևի ուժը»։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05