Իմ Փարաջանովը…
Հիշում է Սաթի Սպիվակովան
Մի անգամ Թբիլիսիում, նորաբաց համերգասրահի բացման արարողության ժամանակ, ես կարդում էի Ախմատովայի «Ռեքվիեմը»։ Ելույթ էին ունենում «Մոսկվայի վիրտուոզները» և Ժենյա Կիսինը։ Համերգից հետո, ազատ երեկոյան ժամերին, Գիա Կանչելին առաջարկեց ծանոթանալ Փարաջանովի հետ, որից հետո պետք է գնայինք Ռեզո Գաբրիաձեի տիկնիկային թատրոն ներկայացում դիտելու։ Մենք գեղեցիկ հագնվեցինք և եկանք Փարաջանովի թբիլիսյան հին բակը։
Փարաջանովը նստած էր երկրորդ հարկի պատշգամբում՝ խալաթով։ Գլուխը բարձրացրեց ու մեզ ողջունեց վերևից․
-Ինչպիսի գեղեցիկ մարդիկ են բարձրանում աստիճաններով։ Օդում «Շանելի» բույր տարածվեց։
Այդ պահից ամեն ինչ հիշեցնում էր նրա իսկ ֆիլմերի գործողությունները։ Բաց դռնով ներս-դուրս էին անում տարաբնույթ մարդիկ՝ գեղեցկադեմ մի երիտասարդ, որն անձևորեն մարմնավորում էր Աշուղ Ղարիբին, և Սոնյա անունով վաթսունամյա մի կին, որին Փարաջանովը հատակապես ցանկանում էր ամուսնացնել։
-Սոնյան տորթերով է գալիս։ Նա կերակրում է ինձ։ Մի նայիր, ինչ գեղեցկուհի է։ Փեսացու գտիր նրա համար,- ասաց նա։
Նրա խոսքը հոսում էր անընդհատ, ինչպես մտքի ազատ հոսք՝ պայթեցնող, փարաջանովյան հրավառություն։ Մերթ նայում էր Վոլոդյային, մերթ՝ ինձ, շոյում էր ձեռքը և ասում․
-Գիտե՞ս ինչու ես դու այդքան գեղեցիկ, իսկ ես՝ ոչ: Քանի որ դու կոստյումով ես, իսկ ես՝ խալաթով։ Արի հագուստներով փոխվենք։
Մի կողմ տանելով Գիա Կանչելիին՝ շշնջաց․
-Լսիր, ինչ ես անում ինձ հետ։ Չգիտեմ, թե ով է ինձ ավելի դուր գալիս՝ նա (ամուսինը), թե՞ նա (կինը)։
Հետո հարցրեց ինձ․
– Ո՞վ է քեզ նկարել «Անուշ» ֆիլմում:
– Մարատ Վարժապետյանը,- պատասխանեցի։
Այդ պահին, նրա թիկունքում, պատահաբար կանգնած էր վերջերս մահացած Մարատի եղբայրը։ Տանտերը շշնջեց․ «Թող այս կասկածելի հայը թեյ պատրաստի»։
Փարաջանովը, սակայն, արձագանքեց իր բնույթին համահունչ կտրուկ․
-Խեղճ Մարատ… Անտաղանդ մարդ էր։
Իրականում, Մարատը տաղանդավոր ռեժիսոր էր։ Սակայն Փարաջանովը երբեմն լինում էր չար, անարդարացի, ինչպես Վասիլի Քաթանյանն է գրել «Կուռքերին հպումը» գրքում։
-Արի՝ ես նկարեմ քեզ, -առաջարկեց նա։ – Մի վախեցիր։ Կարելի է՝ ես նրան նկարեմ, – արդեն դիմելով Վովային։ – Հաջորդ կինոնկարում քեզ կնկարեմ։
Նա եղավ նաև կատաղի ու ծիծաղաշարժ։
– Ինչպե՞ս է, այնտեղ՝ «Հայֆիլմ»-ում, քո վրա ծծմբաթթու դեռ չե՞ն լցրել: Այդ հայ դերասանուհիներն այնքան նախանձոտ են…
Սկսեց ցույց տալ իր կոլաժները։ Ես արդեն գիտեի դրանց մասին՝ ընկերոջից, որը աշխատել էր Սեն-Լորանի մոտ և տեսել էր Փարաջանովի նվերներն ու լուսանկարները։ Սակայն նրա արձագանքը սուր էր․
– Սեն-Լորա՞ն… Խաբեբա մեկն է քո այդ Սեն-Լորանը։ Գիտե՞ս ինչ արեցին ինձ հետ: Վերցրեցին իմ կոլաժները՝ ասելով, թե կվճարեն կամ իրեր կուղարկեն։ Իմ կոլաժները միլիոններ արժեն։ Իսկ գիտե՞ս, թե ինչ ուղարկեցին: Արկղ… Բացում եմ՝ ինչ-որ մեկի մահվան կոստյումները։ Նույնիսկ քիմմաքրման չէին տվել։ Ուղարկել են, որ հագնեմ։ Պա՜հ, այդ Սեն-Լորանը…
Երեկոն աննկարագրելի էր։ Նա ցույց էր տալիս կնոջ ու որդու լուսանկարները, գորգեր, կոլաժներ։ Վովան նայում էր ժամացույցին՝ շտապելով Գաբրիաձեի թատրոն, իսկ ես չէի ուզում հեռանալ։ Զգացում ունեի, որ սա իմ առաջին ու վերջին հանդիպումն է լինելու Վարպետի հետ։ Թատրոնի ներկայացումը գրեթե չի պահպանվել հիշողությանս մեջ։ Իսկ Փարաջանովի երեկոն մնաց հիշողությանս մեջ ավելի խորը, քան որևէ այլ բան։
Մենք թեյ էինք խմում, նա՝ իր գրվածքներն էր կարդում։ Զգուշորեն մոտեցավ պահարանին, հանեց փոքրիկ, կապույտ գերմանական շաքարաման, նորոգված կափարիչով, մի կտոր շաքար ծծեց, կպցրեց շաքարամանի ներսի մասում և ասաց․
– Որպեսզի քո կյանքը քաղցր լինի։
Այդ շաքարամանն այսօր էլ պահում եմ իմ խոհանոցում՝ սրտիս ամենաթանկ նվերների կողքին։ Երբեք չեմ լվանում այն։ Պահում եմ նաև այն շաքարի կտորը, որ կպցրել էր հենց Փարաջանովը։Բացի այդ, նա ինձ նվիրեց լուսանկար, որտեղ կանգնած է՝ ձեռքը պարզած այնպես, կարծես ափի մեջ է պահում ետնապլանի սպիտակ տներն ու ժպտում է…