Հինգ «Օսկար»՝ «Մեծ Հնգյակից» – կինոյի պատմության մեջ դա համարյա եզակի դեպք է։ 1975 թվականին «Թռիչք կկվի բնի վրայով» կինոնկարը ազատության խլացնող ճիչ էր։ Այն ժամանակվա հանդիսատեսի համար վերջինիս ուղերձը բյուրեղյա մաքրությամբ հստակ էր՝ Ռենդել Պ․ Մակմերֆին հերոս էր, իսկ քույր Ռեթչեդը՝ անհոգի հրեշ։ Սակայն հիմա 2025 թվականն է։ Եվ նույն կինոնկարը՝ հանկարծ դառնում է անհարմար։ Այսօր այն պառակտում է լսարանին և բուռն վեճեր առաջացնում։

70-ականների հերոսը հիմա ավելի ու ավելի է ընկալվում որպես «տոքսիկ հերոս», իսկ հրեշն ընդհակառակը՝ «պատասխանատու մենեջեր», որը պաշտպանում է «անվտանգ տարածքը»։ Ինչու այն կինոնկարը, որը ընդվզման օրհներգ էր ժամանակին, ներկայումս վերատեսության է ենթարկվում նման տագնապով։ Պատասխանը պարզ է՝ Միլոշ Ֆորմանի կինոնկարը իդեալական հայելի է դարձել։ Եվ այն, ինչ մենք այնտեղ տեսնում ենք այսօր, մեզ վախեցնում է ոչ պակաս չափով, քան այն, ինչ հանդիսատեսը տեսել է այդ կինոնկարում կես դար առաջ։

Trichq kkvi bni vrayov, Milosh Forman

1975 թվական՝ «Աշխարհում հին կանոնների դեմ ընդվզման ժամանակներ»

1975 թվականի կինոնկարը հասկանալու համար, հարկավոր է հասկանալ 1975 թվականի աշխարհը։ Դա բուռն 60-ականներից հետո՝ խումարաթողի ժամանակներն էին, Ուոթերգեյթի եւ Վետնամական պատերազմի վերջի ժամանակները։ Վստահությունը ինստիտուտների՝ կառավարության, բանակի, բժշկության հանդեպ խաթարվել է։ Ռեժիսոր Միլոշ Ֆորմանի համար, որը փախել էր խորհրդային ուժերի կողմից «Պրահայի գարնան» ճնշումից հետո, այդ պատմությունը խորապես անձնական էր։ Կինոնկարն իրենից այլաբանություն էր ներկայացնում՝ պայքար ոչ միայն հիվանդանոցի, այլ ցանկացած տոտալիտար համակարգի դեմ։ Ֆորմանը բացահայտ հայտարարում էր․ «Կոմունիստական կուսակցությունը իմ «քույր Ռեթչեդն» է»։

Ռենդել Պ․ Մակմերֆին 70-ականների հանդիսատեսի համար հերոս էր, ով ընթանում էր հոսանքին հակառակ։ Նա «ազատասեր տականք» էր, ով կենդանի անկարգություն էր մտցնում հիվանդանոցի կարգուկանոնի մեջ։ Քննադատները տեսնում էին նրանում փրկչի և «խարիզմատիկ պարտիզանի»։ Նա օգտագործում էր ծիծաղն ու պարզ մարդկային հարաբերությունները, որպեսզի արթնացնի մյուս բուժառուներին, որոնք սովորել էին բոլորին ենթարկվել։ Նա կյանքի և ինքն իր հետ լինելու խորհրդանիշն ու մարմնացումն էր։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

Քույր Ռեթչեդը – Նրան տեսնում էին ոչ թե որպես մարդ, այլ համակարգի անհոգի ներկայացուցչի։ «Կոմբինատ» եզրույթը հանդիսանում է առանցքային նշանակության հասկացություն Քեն Քիզիի վեպում։ Գրքում այն ամենուրեք ներթափանցող և պարանոիդացնող համակարգ էր։ Ֆորմանը գիտակցաբար հեռացնում է այդ կոնցեպցիան կինոնկարից, որպեսզի տեղափոխի շեշտադրումը պարանոյայից ավելի իրատեսական կոնֆլիկտի վրա։ Կինոնկարում Ռեթչեդը դառնում է անհոգի դաժանության մարմնավորումը։ Նա պահանջում է, որպեսզի բոլորը լինեն միօրինակ և ճնշեն իրենց մեջ իրական զգացումներն ու ապրումները։ Նա օգտագործում է բարոյական ճնշումը, որպեսզի կոտրի յուրաքանչյուրին, ով համարձակվում է այլ կերպ մտածել։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

75-ին և ավելի ուշ, հանդիսատեսը այս կինոնկարը համարում էր ընդվզման օրհներգ։ Դա պատմություն էր այն մասին, թե ինչպես մի կյանքով լեցուն մարդը կարող է մարտահրավեր նետել ռեպրեսիվ համակարգին և նույնիսկ սեփական կյանքի գնով՝ հաղթել նրան։

Պրոդյուսեր Մաքյլ Դուգլասը հիշում է, որ դա մի ֆիլմ էր, որը  «ոչ մեկը չէր ուզում նկարահանել», և դա ավելի էր ամրապնդում նրա պարունակած կոնտր-մշակութային լիցքը։ Նրա ազդեցությունն այնքան մեծ էր, որ այն ըստ էության, ընդմիշտ փոխեց վերաբերմունքը հիվանդանոցային հոգեբուժության նկատմամբ։ Սակայն կինոնկարի նկատմամբ վերաբերմունք էլ ողբերգականորեն ոչ միանշանակ է կամ հակասական։ Ֆիլմը օգնեց առաջ մղել բուժառուների իրավունքներն ու խնամքի մարդասիրականացումը։ Մյուս կողմից սակայն, նրանում էլեկտրադողէրոցքային բուժական պրոցեսի «դաժան և ոչ ճիշտ» պատկերումը որպես խոշտանգման, հզոր ստիգմա ստեղծեց։ Դա մինչեւ հիմա խանգարում է բուժառուներին ստանալ անվտանգ և մի շարք դեպքերում նաև՝ կյանքը պահպանող բուժումը։

Ամենաողբերգական ժառանությունը այն բարեփոխման տապալումն էր, որը հայտնի է «ապաինստիտուցիոնալացում» անունով։ Խոսքը վերաբերվում է հապճեպ կերպով խոշոր հոգեբուժական կլինիկաների փակմանը և տնային խնամքով կլինիկական բուժական գործի կազմակերպման փոխարինմանը։Կինոնկարի հեղափոխական ոգին գաղափարապես աջակցեց այդ գործընթացին։ Սակայն, քանի որ Միացյալ Նահանգներում հանրային խնամատարության համար խոստացված ֆինանսավորումն այդպես էլ չեղավ, բուժառուները հիվանդասենյակներից հայտնվեցին նախ փողոցներում, հետո արդեն՝ բանտերում։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

2025 թվական՝ «Նոր տեսահորիզոն և վերագնահատում»

Անցել է հիսուն տարի։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ձեւավորվել է «#MeToo»-ով, «նոր էթիկայով», «մշակութային չեղարկմամբ» և սոցիալական դերերի մշտական վերափոխումներով։ Եվ այդ նոր տեսահորիզոնի կամ օպտիկայի միջով կինոնկարը բացարձակապես այլ տեսք ունի։ Առաջանում է պարադոքս։ Քննադատները մի կողմից հավաստիացնում են, որ կինոնկարի թեմաները՝ ընդվզում, վերահսկում, ակտուլ են՝ ինչպես երբեք։ Մյուս կողմից, նրանք նկատում են, որ կինոնկարն այլևս չունի ռեզոնանս, և երիտասարդությունը դժվար թե գիտի նրանց կերպարներին։ «Ընդվզման գործակալը»՝ Մակմերֆիին դարձել է անընդունելի։ Ժամանակակից մշակույթը ցանկանում է բարոյական, անվտանգ եւ «ոչ պրոբլեմատիկ» ընդվզում։

Մակմերֆիի վերաիմաստավորումը․ Հերոսից «տոքսիկ գիշատչի» վերածումը

Ժամանակակից վերլուծական միտքը այլևս չի ցանկանում ներել Մակմերֆիին ու նրա խարիզման, ինչպես դա արվում է կինոնկարում։ Վեպի հեղինակ Քեն Քիզին, ինչպես հայտնի է, չէր սիրում էկրանավորումը հենց այն բանի համար, որ Ֆորմանը տեղափոխել է ուշադրության կենտրոնը պարանոիդալ պատմող առաջնորդ Բրոմդենից՝ հերոս Ջեք Նիքոլսոնի վրա։ Այդ տեղաշարժը, ինչպես նշում են քննադատները, «թույլ է տալիս մեզ ավելի դյուրությամբ զատորոշել նրանց նրա հանցանքներից»։ Այսօր, օնլայն քննարկումներում Մակմերֆիին ուղղակիորեն ասում են «հակասոցիալական սեքսուալ գիշատիչ» և «տոքսիկ առնականության մարմնավորում՝ իր վատթարագույն դրսևորմամբ»։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

Մեղադրական թերթիկն ունի հետևյալ տեսքը

Հանցագործություն – Նրա անձնական գործում հստակ նշված է դատապարտված է 15-ամյա աղջկա բռնաբարության համար։ Ժամանակակից քննադատությունը ծաղրում է նրա՝ «աշխարհի նման հին» արդարացումը, թե «նա ասել էր, որ արդեն տասնութ տարեկան է»։

Կնատյացություն (միզոգինիա) – Այն, ինչ 70-ականներին համարվում էր թեկուզև կոպիտ, սակայն «կենսուրախ» տղամարդկային պահվածք, այսօր դիտվում է որպես կնատյացություն։ Այս նոր տեսանկյունից դիտած՝ նրա ընդվզումը ոչ այնքան պայքար է հանուն ազատության, որքան կնոջն իր տեղը դնելու և տղամարդու՝ գլխավոր լինելու հանգամանքը վերադարձնելու փորձ։ Նրա վերջին հարձակումը Ռեթչեդի վրա՝ այլևս ոչ թե ազատագրման գործողություն է, այլ հուսահատ փորձ կոտրելու նրան ուժով և հենց որպես կնոջ՝ ստորացնելու։

Կինոնկարի ռասայական դինամիկան –  Ժամանակակից քննադատները նաեւ նկատում են կինոնկարում առկա «խնդրահարույց» ռասայական հիերարխիան։ Իշխանությունը, որի դեմ պայքարում է սպիտակամորթ հերոսը, հստակ զատորոշված է․ «ուղեղային կենտրոնը» սպիտակամորթ կին է, իսկ «մկաններն» ապահովում են սևամորթ տղամարդ սանիտարները։ Քննադատները նկատում են, որ այն պատկերը, որտեղ սպիտակամորթ տղամարդը ճնշվում է կնոջ և ռասյական փոքրամասնությունների իշխանության կողմից, չկանխամտածված կերպով արտացոլում է 1970-ական թվականների սպիտակամորթ տղամարդկանց ունեցած վախերը, ովքեր զգում էին, որ կորցնում են հասարակության մեջ ունեցած գերիշխող դիրքերը։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

Ռեթչեդի վերաիմաստավորումը՝ հրեշից ․․․․ մենեջերի վերածումը

Եթե Մակմերֆին չարագործ է, ապա ով է դառնում այդ դեպքում քույր Ռեթչեդը։ Նրա կերպարը ևս ենթարկվել է արմատական վերագնահատման։

Ֆեմինիստ քննադատները հավաստիացնում են, որ նրա չարագործ լինելը ամբողջովին արտացոլում է այն ամենը, ինչը տղամարդիկ ատում են իշխանության ղեկին գտնվող ուժեղ կանանց մեջ։ Քույր Ռեթչեդը «մարտական կացնի» կարծրատիպն է, ով մարտահրավեր է նետում տղամարդկանց իշխանությանը։ Որոշ վերլուծաբաններ հավաստիացնում են, որ մենք տեսնում ենք նրան ոչ միայն «անհուսալի տղամարդկային հայացքի» միջով, այսինքն՝ տղամարդ բուժառուների կանխակալ աչքերով, իսկ նրա «ասեքսուալությունը» և հեղինակությունը սպառնում են նրանց առնականությանը։

«Ավտանգ տարածության» տրամաբանությունը – Ամենից ապշեցնող տրանսֆորմացիան քույր Ռեթչեդի արդարացումն է ժամանակակից վարչական կամ կորպորատիվ էթիկայի տեսանկյունից։ Այդ տրամաբանության համաձայն՝ Ռեթչեդը պրոֆեսիոնալ է, ով պարզապես փորձում է կատարել իր աշխատանքը։ Նրա խնդիրը՝ «անվտանգ տարածության ստեղծումն է»՝ խոցելի բուժառուների ապաքինման համար։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

Այդ գլխիվայր շուռ տված տիեզերքում Մակմերֆին ընկալվում է թշնամական ուժով։ Իսկ Ռեթչեդը, որպես պատասխանատու ադմինիստրատոր, վարչարար, պարտավոր էր վերահսկել նրան, որպեսզի պաշտպանի բուժառուներին այդ գիշատչից։ Նրա մեթոդներն են՝ վերահսկողությունը, կարգուկանոնը, կանխատեսելիություն և «անհարմար» տարրերից խոցելիների պաշտպանությունը։ Այդ մեթոդները իդեալական կերպով համընկնում են ռիսկերի կառավարման ժամանակակից էթիկայի կանոնների հետ։ Նա այլեւս հրեշ չէ, այլ անհաջողություն արձանագրած «ռիսկերի մենեջեր»;

Այս ինտելեկտուալ վերագնահատումը ստուգվել է գործնականում (եւ անհաջողության է մատնվել) Netflix-ի «Ռեթչեդ» սերիալում (2020)։ Սերիալը փորձել է «մարդասիրականացնել» Ռեթչեդին՝ տալով նրան բարդ նախապատմություն։ Քննադատները սակայն մերժում են այդ փորձը, անվանելով այն «մելոդրամա» և «մոլորության մատնող կերպարի ուսումնասիրում»։ Ձախողումը ապացուցում է, որ Ռեթչեդի արխետիպային ուժը կայանում է ոչ թե նրա անձնական հոգեբանության մեջ, այլ նրանում, որ նա հանդիսանում է «հոգեսպան պետական իշխանության մարմնավորում, խորհրդանիշ, որը ավելի ուժգին է, քան մարդկայնացման ցանկացած փորձ։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman

Ամփոփում․ Հայելի՝ երկու դարաշրջանների համար

«Թռիչք կկվի բնի վրայով» կինոնկարը շարունակում է մնալ մեծ ու ակտուալ ստեղծագործություն՝ հենց այդ երկակիության շնորհիվ։ Այն լակմուսի թղթի նման արտացոլում է ոչ միայն իր ժամանակի, այլ նաև մեր ներկայիս իրականության վախերն ու արժեքները։ 1975 թվականին կինոնկարն արտացոլում էր ամենակուլ և անհոգի «համակարգի» նկատմամբ հասարակության ունեցած վախը, որն ուներ իշխանություն մարդուն զրկելու իր անհատականությունից։ 2025 թվականին ֆիլմն արդեն այլ վախ էր արտացոլում։ Այն դառնում է ախտորոշումն այն հասարակության, որը «հանուն բարիքի» վերահսկման գաղափարով է տոգորված։

Trichq kkvi bni vrajov Milosh Forman,1975, ONE FLEW OVER THE CUCKOOS NEST

Ֆիլմը մեզ սարսափելի մի հարցադրում է կատարում․ ինչ կլինի, եթե «անվտանգ տարածքների» և «ճիշտ վարքածգի»  մեր ներկայիս մրցավազքի մեջ մենք ակամա չենք վերստեղծել այն վերահսկման համակարգը, որը քույր Ռեթչեդի նման ձգտում է բուժել կամ չեղարկել ցանկացած «ոչ հարմար» մարդու։ 1975 թվականին մենք բոլորս Մակմերֆի էինք, և վախենում էինք քույր Ռեթչեդից։ 2025 թվականին մենք ստիպված ենք հարցնել ինքներս մեզ՝ արդյոք մենք ինքներս չենք վերածվում քույր Ռեթչեդի։

Նյութի աղբյուրը


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05