Հայկական ֆիլմերի երթը միջազգային կինոփառատոներում
IDFA Amsterdam-ում՝ Վավերագրական կինոյի համաշխարհային կինոփառատոնում, կայացել է երկու տաղանդավոր հայ կինոռեժիսորների՝ ժամանակակից հայկական կինոյի լավագույն ստեղծագործողներից Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի ցուցադությունը և Իննա Սահակյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
Թամարա Ստեփանյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր 2025-ի փետրվարին՝ Բեռլինալեում։
Ֆիլմն Ամստերդամում ներկայացրել է Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը։ Ֆիլմն Ամստերդամում ցուցադրվելու է նաև նոյեմբերի 20-ին և 21-ին։
Իննա Սահակյանի՝ Ռուբեն Ղազարյանի և Լիլիթ Մովսիսյանի համահեղինակությամբ ստեղծված «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմն իր համաշխարհային շրջագայությունը սկսում է Ամստերդամով։ Ֆիլմը վավերագրական ֆիլմերի համաշխարհային կինոփառատոնի էկրանին ցուցադրվելու Է նաև նոյեմբերի 19-ին, 20-ին, 22-ին և 23-ին։
Երկու ֆիլմերն էլ ներկայացված են IDFA-ի փառատոնի ծրագրում։