ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

1919-ի աշնանը նկարահանված «Ամերիկյան ռազմական առաքելություն դեպի Թուրքիա և Հայաստան» փաստավավերագրական ֆիլմն առիթ եղավ անդրադառնալու անցյալ դարասկզբին՝ հայոց պետականության համար բախտորոշ այդ շրջանին (մաս առաջին,  մաս երկրորդ ): Արդյոք կարո՞ղ էր այլ կերպ լինել, մեր «ֆիլմն» արդյոք կարո՞ղ էր այլ սցենարով ընթանալ: Այսօր՝ 105 տարվա հեռավորությունից ի՞նչ կարող ենք քաղել պատմության այս «ռետրոսպեկտիվից»:

ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռով Հայաստանի սահմաններն ընդգրկելու էին ավելի քան 160 000 քառ. կմ.՝դեպի ծով ելքով: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ 1920 թվականի նոյեմբերի 29-ին, Հայաստան կներխուժի բոլշևիկյան կարմիր բանակը, իսկ արդեն դեկտեմբերի 2-ին ու 3-ին Հայաստանը քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի հետ կապիտուլացիոն պայմանագրեր կկնքի Ալեքսանդրապոլում ու Երևանում: Ինչպես ֆիլմում՝ հերոսը ցավալիորեն կուշանա, իսկ վիլսոնյան Հայաստանը կմնա զուգահեռ մի իրականությունում: Զարմանալի համընկումերով լի անհավանական այս «սցենարն» առանց զգացմունքային զեղումների քննության կարիք ունի, որպեսզի ավելի քան մեկ դար անց՝ ֆիլմի նորօրյա «սիքվելում» գոնե տարբերենք դերակատարներին՝ ռեժիսորներից ու մանվանդ՝ սցենարիստներից:

Այսրկովկասն ամերիկացիների աչքերով

«Ադրբեջանը չունի կրթված խավ, որն ունակ է հաջող վարչարարությամբ կառավարել, Վրաստանը չի կարող իրեն պաշտպանել բոլշևիզմից, Հայաստանն ավերի ու մասամբ՝ սովի մեջ է:»
Դեպի Հայաստան փաստահավաք առաքելության ղեկավար գեներալ Ջ. Հարբըրդի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարին ուղղված զեկույցի [1] համաձայն՝ Վրաստանն իր դիրքային առավելությունն օգտագործելով խոչընդոտում էր դեպի Հայաստան երկաթուղով բեռների փոխադրումը՝ արգելելով նաև զենք ու զինամթերքի ներկրումը: Երեք երկրից միայն Հայաստանն էր Դենիկինին ու վերակազմավորվելիք Ռուսաստանին կողմ, ինչն էլ հանգեցրել էր Անդրկովկասյան կոնֆեդերացիայի լուծարմանը: Ամերիկյան առաքելության դիտարկմամբ՝ երեք երկրներն էլ ողջունում էին տարածաշրջանում որևէ վստահելի արտաքին ուժի մանդատի գաղափարը:

Vilsonyan Hayastan, Armanian Genoside, USA

Երևան, 1919. ամերիկյան օգնության շնորհիվ կառուցված սևաթույր շենքերը կոչում էին «դոլլարի շենքեր»

Արխիվային նյութերն ու հաշվետու զեկույցները վկայում են, որ ամերիկացիներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն ազգերի աչքում այսօրվա համեմատությամբ՝ շատ ավելի մեծ հեղինակություն ունեին և ընկալվում էին որպես արդարամիտ, մարդասեր ու իդեալիստ, բայցևայնպես մեծաքանակ օգնությունն ու ամերիկյան առերևույթ չեզոքությունը կարող են քողարկել քաղաքական մթին խաղերում ԱՄՆ-ի, իսկ ավելի ճիշտ՝ ամերիկյան խորքային պետության (deep state) ընդգրկվածությունը:

Վիլսոն պապն ընդդեմ Լենին պապի՞…

1917-ի նոյեմբերի 8-ին՝ բոլշևիկյան հեղափոխության հաղթանակից հետո, ազգերի ինքնորոշման իր դեկրետով հանդես կգա Վ. Լենինը: Ուղիղ երկու ամիս անց՝ 1918-ի հունվարի 8-ին, ապագա նոբելյան մրցանակի դափնեկիր Վուդրո Վիլսոնն էլ կհռչակի ազգերի ինքնորոշման իր սկզբունքն ու 14 կետերը, որոնց մասին Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն կծու հեգնանքով կնկատի՝ «Աստված ընդամենը տասն ուներ »: ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտն էլ իր հոդվածում [2]14 կետերի վերաբերյալ Վիլսոնի ճառը կհամարի «բարձրագոչ և իմաստազուրկ», իսկ դրանց վրա հիմնված Ազգերի լիգան՝ «դիվանագիտական թղթագրության աղբարկղում հայտնվելիք թափոն »: Ի դեպ, Թեդդի Ռուզվելտը ամերիկյան խորքային պետությանը դիմակայած ամենաամուր նախագահներից մեկն է:

Վիլսոնի՝ այսպես կոչված «իդեալիզմը» խստորեն համաձայնեցված էր չերևացող «սցենարիստների»՝ The Inquiry վերլուծական կենտրոնի և հետնաբեմի ազդեցիկ խաղացողների հետ (Simon Wolf, Edward Mandell House, Louis Brandeis, Samuel Untermeyer, Bernard Baruch, Walter Lipman, և այլք): Մեծամասամբ հրեական ծագմամբ այս իրավաբան-խորհրդականների անուններն, ինչպես և անցյալ դարասկզբին Ուոլլ Սթրիթի ֆինանսական զորեղ լծակներին տիրապետողների անունները՝ լայնորեն հայտնի չեն, մինչդեռ խաղարկվում էր աշխարհի վերաձևման հենց նրա՛նց թելադրած սցենարը: Ասօրվա ԱՄՆ-ի վարչական պետության, արտաքին քաղաքականության, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System) հիմնադրումը ևս հենց այս շրջանում՝ Վուդրո Վիլսոնի օրոք է եղել: ԱՄՆ-ն այդպես էլ իր իսկ հեղինակած Ազգերի լիգայի անդամ չդարձավ, իսկ ոչ վաղ անցյալում Թուրքիայի լինելիությանը կասկածող նախագահ Վիլսոնը կարծիքը փոխեց. նրա 14 կետերից [3] 12-րդում հստակ նշվում էր, որ Օսմանյան կայսրության թուրքական հատվածը պիտի «հաստատուն և ապահովված » սուվերենություն ստանա, մինչդեռ կայսրության այլ ազգերն այդ նույն կետով ընդամենը «ինքնավար զարգացման» և «ապահով կյանքի » անորոշ երաշխիք էին ստանում:

Վիլսոնի խորհրդական Էդ.Մանդել Հաուսը դեռ 1912-ին Թուրքիայի վախճանը կանխատեսող Վիլսոնի ակնարկին թե՝ «Թուրքիա չի լինի» , պատասխանել էր. “Լet him go look for it”[4], այսինքն, թող նա (Թուրքիայում ԱՄՆ-ի ապագա դեսպան Հենրի Մորգենթաուն) գնա այն փնտրելու: Մորգենթաուն մեծ հաջողությամբ կգտնի հայերին բնաջնջող թրքական պետությունը, իսկ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը խստորեն կքննադատի Թուրքիային վերաբերող 12-րդ կետը՝ համարելով այն Եվրոպայում թրքական իշխանության ամոթալի շարունակականություն, իսկ ազգերի ինքնավարության դրույթը՝ լոկ հռետորությանը ծառայող «լպրծուն բառ» : [5]

Այդպիսով՝ 1918-ի հոկտեմբերի 30-ի մուդրոսյան հաշտության պայմանագրից հետո, պարտված Թուրքիան զինաթափ չարվեց: Ոչ միայն թուրք-բոլշևիկյան «սրտագին ու ոսկե բարեկամությամբ », այլև վիլսոնյան 12-րդ կետի հենքով՝ հաջողությամբ լուծվեց թրքական պետականության հարցը: Չեզոք Ամերիկան իրականում ամենևին էլ չեզոք չէր:

Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ 1917-ի նոյեմբերին, մի քանի օրվա տարբերությամբ՝ նախ ռուսական, ապա և բրիտանական մամուլում գաղտնազերծվեց ցարական Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև 1916 –ին կնքված Սայքս-Պիկո գաղտնի համաձայնագիրը: ԱՄՆ-ը խնդիր ուներ թույլ չտալ եվրոպական տերություններին տիրանալու նախկին Օսմանյան կայսրության տարածքներին: Ամերիկան ի լուր աշխարհի օգնում էր Օսմանյան կայսրության փլատակների տակ մնացած տարածաշրջանին, սակայն լայնորեն հայտնի չէ այն, որ Ամերիկան օգնում էր նաև նորաթուխ ՌԽՖՍՀ կոչվող միավորին. մասնավորապես՝ 1918-ի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի հիմնած Ռազմական առևտրի խորհրդի ռուսական բյուրոն (Russian Bureau of the War Trade Board) արդեն 1919-ին Տրանս-սիբիրյան երկաթգծի վերազինման համար տրամադրեց իր ողջ 5 միլիոն դոլլար կապիտալը, որի տնօրինումը բաժին հասավ բոլշևիկներին: Ըստ ամերիկացի պրոֆեսոր Linda Killen-ի [6] դա վիլսոնյան «իդեալիստական քաղաքականության ճակատագրական թուլությունից» էր:

Վիլսոնի խորհրդականներ Մանդել Հաուսը և «Ուխտի զավակներ»-ի (B’nai B’rit) նախագահ Սայմոն Վոլֆը (ով եղել է նաև Ա. Լինքոլնի խորհրդականը) համոզեցին Վիլսոնին ոչ միայն պահպանել Թուրքիան, այլև ապսպրել Լև Տրոցկու (Լ.Դ. Բրոնշտեյն) ամերիկյան անձնագիրը՝ այդպիսով նպաստելով Ռուսաստանում իրականացվելիք արյունոտ հեղափոխությանը: Ուոլլ Սթրիթի հրեական կապիտալն այն քարշի ուժն էր, որով Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունն իրականություն դարձավ:[7]

Տապալված հերթական կայսրության տարածքի վրա հսկողություն էր պետք. Օսմանյան կայսրության պահանորդը կամ տեղապահը քեմալական Թուրքիան դարձավ, իսկ ցարական Ռուսաստանինը՝ բոլշևիկյան ՌԽՖՍՀ-ը:

Vilsonyan Hayastan, Armanian Genoside, USA

Վիլսոնն ու իր ալտեր էգոն՝ Էդուարդ Մանդել Հաուսը

Վերոշարադրյալի լույսի ներքո՝ բոլորովին այլ ենթատեքստ է ստանում հետևյալ մեջբերումը Հարբըրդի զեկույցից. «Հայկական հարցը չի կարող լուծվել Հայաստանում, այն չի կարող վերջնականորեն լուծվել՝ առանց պատասխանելու երկու հարցի. ի՞նչ անել Թուրքիայի հետ, և ի՞նչ կանի Ռուսաստանը:»

Վիլսոնյան «բարաթ» կամ ծովից ծով… մանդատ

6 շաբաթ տեղի բնակչության հետ անընդհատ շփումներից հետո Հարբըրդի առաքելությունն իր ամփոփիչ զեկույցում փաստարկում է ամերիկյան մանդատի թեր ու դեմ կողմերը: Թուրքիայի տարածքում վերակազմավորված Հայաստան ստեղծելը առաքելության տեսանկյունից Ամերիկայի համար անխոհեմ էր, և առաջացնելու էր խնդիրներ, որոնցից կարելի կլիներ խուսափել, եթե տարածաշրջանը (Փոքր Ասիան ու Այսրկովկասը) մեկ ընդհանուր մանդատ ներկայացնող ուժի ներքո գտնվեր: Ըստ զեկույցի՝ մի քանի մանդատի դեպքում՝ մի ողջ օտար զորք պետք կլիներ տեղակայել Միջերկրականից մինչև Սև ծով, մինչդեռ մեկ ընդհանուր մանդատի դեպքում վերջնական սահմանների հարցը կարող էր հետաձգվել: Նշվում էր, որ ապագայում Հայաստանը հանրաքվեով կկարողանար իր տարածքը «սահմանազատել Անատոլիայից»:

Ծանոթ սցենար է, այնպես չէ՞.դիվանագիտական քաշքշուկը ձգել այնքան, մինչև որ թրքա-բոլշևիկյան թևը զորանա և ուժի դիրքերից (անհավասար պատերազմ, էթնիկ զտում, բնաջնջում, բռնագաղթ) «լուծի» Հայկական հարցը՝ այդ լուծումն այնուհետև վավերացնելով ապօրինի պայմանագրերով: Այն, որ Ամերիկան դույզն ինչ ցանկություն չուներ ձեռքերը կեղտոտելու տարածաշրջանում կասկածելի մեկ ընդհանուր մանդատ ստանձնելով՝ դժվար չէ կռահել: Ահավասիկ.

Թվեր, թվե՜ր…

Ամերիկյան մանդատն ըստ Հարբըրդի առաքելության ամփոփիչ զեկույցի՝ ենթադրում էր տարածաշրջանը զբաղեցնող եվրոպական ուժերի հեռացում: Այնուհետև տեղական թրքական և կովկասյան 92 000-ի հասնող զինված կազմավորումներն ու 30 000 թրքական ժանդարմերիան (ոստիկանական ուժեր) պիտի ցրվեին, և տեղում պիտի հաստատվեր ամերիկյան զինուժը: Ըստ զեկույցի՝ սկզբնական շրջանում առաջարկվում էր 25 000 – 200 000, միջին հաշվով՝ 59 000 զինվորական բերել՝ ծովային ու հրետանային զորքերի, հետևակի ու հեծելազորի, ինչպես նաև ավիացիայի ընդգրկմամբ: Ռազմական այդ ներկայությունն անհրաժեշտ էր կարգուկանոնի հաստատման, հաշվեհարդարի, վրեժխնդրության և ազգամիջյան բախումների կանխման, տեղական ոստիկանական ուժերի վարժանքի ու պատրաստման նպատակով:Միայն ռազմական ուժերի ծախսն առաջին տարում գնահատվում էր 88,500,000 դոլլար, երկրորդ տարվա ավարտին՝ 59,000,000, իսկ երրորդ տարվա վերջին՝ 44,250,000 դոլլար:

Նկատենք՝ մեկ ընդհանուր մանդատ ստանալու դեպքում անգամ՝ Ամերիկան բազում խոչընդոտներ էր տեսնում. ներդրումների անորոշությունը, աշխարհագրական հեռավորությունը, Մոնրոյի հայեցակարգի (դոկտրին) խախտումն ու սեփական հեղինակությունը վտանգի տակ դնելը: Տարածաշրջանում մեկ միասնական մանդատը ենթադրում էր նաև տիրապետել Օսմանյան կայսրության ներսում տարբեր ազգերի ունեցած ֆինանսական լծակներին, ինչը հեշտ չէր լինելու, իսկ Ամերիկան չէր կարող «համակերպվել արտաքին կապիտալի կողմից իր ֆինանսական քաղաքականության վերահսկողությանը»: Բացի այդ, Միացյալ Նահանգներն ի զորու չէր ապահովել իր արտաքին քաղաքականության շարունակականությունը, քանի որ մի Կոնգրեսի ընդունած որոշումները մյուսի համար պարտադիր ուժ չունեն, և պայմանագրերն անգամ կարող են ի չիք դառնալ:

Vilsonyan Hayastan, Armanian Genoside, USA

Եվ ինչպես այս անհայտ ամերիկյան օրաթերթի 1920 թվականի հունիսի 4-ի համարն է փաստում՝ վերջապես միջին ամերիկացին գաղափար անգամ չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը, և թե ինչու իրենք պիտի խառնվեն նրա գործերին:

Հարբըրդի ամփոփիչ զեկույցը գրեթե կես տարի՝ մինչև 1920 թվականի ապրիլի 3-ը, մնաց ամերիկյան «չինովնիկների» դարակներում՝ Կոնգրեսի ուշադրությունից դուրս: Իսկ հունիսի մեկին Կոնգրեսը մերժեց նորանկախ Հայաստանի հանրապետության նկատմամբ ի սկզբանե անհավանական ամերիկյան մանդատը: 1920-ի օգոստոսի 10-ին՝ Կլեմանսոյի ու Գլադսթոնի քերթողությամբ՝ հետևեց Սևրի պայմանագիրը, իսկ թրքա-բոլշևիկան աշնանային միացյալ հարձակման ավարտական փուլում արդեն՝ Վիլսոնյան իրավարար վճիռը: Հետաքրքիր է, որ երբ Հայաստանն իբրև դաշնակից տերություններին մեծապես աջակցած և հաղթող կողմ՝ ավելի մեծ շանսեր ուներ իրապես ստանալու իրեն հասանելիքը, ոչ մի «Սևր» ու իրավարար վճիռ ասպարեզում չհայտնվեց: Հայկական հարցն այնքան քաշկռտվեց, մինչև որ Եվրոպայի, Ամերիկայի ու բոլշևիկների միջև բզկտված Հայաստանն այլևս անուժ էր իրական գետնի վրա տեր կանգնելու իր պահանջատիրությանը:

Հայոց թուքումուրը եվրոպական տերություններին բաժին կհասնի, մինչ մեր ֆիլմի «լավ տղան» իդեալիզմը հաջողությամբ կհամադրի ամերիկյան ռացիոնալիզմի հետ, իսկ Հայաստանում սկսված նոյեմբերյան կարմիր տեռորը կրկին կփաստի հայոց մեծ անհեռատեսության, պառակտվածության ու ռացիոնալության բացակայության մասին:

Եվ այնուամենայնիվ, ինչի՞ համար էր գրեթե 50 հոգանոց ամերիկյան այդ առաքելությունը, ո՞րն էր զուտ ամերիկյան ոճով համակարգված ու մանրակրկիտ այդ դիտարկումների ու զննումների բուն նպատակը:

«Ճիշտ կլինի ասել, որ ողջ առաքելությունը ժամանակ շահելու(կամ կորցնելու) համար էր, որովհետև ո’չ ամերիկացիները, ո’չ էլ եվրոպացիները խնդրո առարկայի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք չունեին» (Գայանե Մախմուրյան, Պատմ. գիտ. դ-ր):

Vilsonyan Hayastan, Armanian Genoside, USA

Առաքելության բեռները...

Ինչպես ամերիկացիներն են ասում, եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում՝ հետևիր փողին: Follow the money! 

Հեղ.՝ Լուսինե Հովհաննիսյան © 2025

(շարունակելի)

Ծանոթագրություններ
[1] ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Պատմաբանի գրասենյակ» https://history.state.gov/historicaldocuments/frus1919v02/d828
[2] https://www.ukessays.com/essays/history/united-states-league-of-nations-8982.php
[3] https://www.theworldwar.org/learn/peace/fourteen-points
[4] George Sylvester Viereck, THE STRANGEST FRIENDSHIP IN HISTORY, Duckworth, London 1933
[5] https://the-american-catholic.com/2018/01/09/october-30-1918-theodore-roosevelt-responds-to-the-fourteen-points/
[6]https://uknowledge.uky.edu/upk_diplomatic_history/3/#:~:text=Woodrow%20 Wilson%20and%20American%20leaders,their%20eyes%2C%20only%20temporary%20disturbances.
[7] https://ia601604.us.archive.org/14/items/pdfy-jzdqXvsS5ZHaHNVy/Antony%20Sutton%20-%20Wall%20Street%20%26%20The%20Bolshevik%20Revolution.pdf