Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն ֆիլմն ամբողջապես կառուցված է արխիվային փաստագրական նյութերի և պատմագիտական աշխատանքերի հիման վրա։ Ներկայացվում է Զորավար Անդրանիկի 1918-1919 թվականների ոդիսականը։   Ֆիլմի հեղինակը  և բեմադրողը  Դավիթ Ստեփանյանն է, որը մասնագիտությամբ ճարտարապետ է։

 «Առաջին ֆիլմը՝ «ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՀՀ ԾՆՈՒՆԴԸ», նկարահանելու միտքը ծնվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ առաջին անգամ Ճարտարապետների պալատի դահլիճում մարտական ընկերներիս ներկայացրեցի ֆիլմի դիպաշարը։ 1918 թ․-ի մայիսյան կռիվներից հետո և 44-օրյայից հետո իրավիճակը, կարծեք, 100 տարին մեկ կրկնվող պատմություն լիներ։ Նախորդ ֆիլմս ավարտեցի և ներկայացրեցի 2022 թ․-ին։ Իսկ այս մեկը՝ «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմն ավելի ծավալուն է։ Աշխատանքները տևել են 3 տարի և, ըստ էության, նախորդ ֆիլմի տրամաբանական շարունակությունն է՝ Անդրանիկը Պարսկաստանում, Նախիջևանում, Սյունիքում, Արցախում․․․»,ասել է կինոնկարի  հեղինակ  և բեմադրող  Դավիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծման նպատակը` պատմական ճշմարտության մասին խոսելն է։

«Նպատակս էր՝ ներկայացնել 100 տարուց ավելի պետականորեն կոծկվող պատմական ճշմարտությունն այն մասին, որ նվիրյալ հերոսների և նրանց կողքին կանգնող ժողովրդի պարագայում հնարավոր է եղել պահել ապիկար իշխանությունների կողմից թշնամուն թղթով հանձնած հայկական տարածքները։ Մեր ժամանակների համար ուղեձն է ՝ վառ պահել ազգային իղձերի համար պայքարի ոգին, կամքն ու չհանձնվելու վճռականությունը»,- ասել է նա։

Ֆիլմի հոլովակն ՝ այստեղ


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05