Վենետիկի 82-րդ կինոփառատոնն այսօր հատում է եզրագիծը: Փակման հանդիսավոր արարողության ընթացքում դափնեկիրներին շնորհվեցին «Առյուծներ» մրցանակները: Ռեժիսոր Ջիմ Ջարմուշը տուն է տարել «Ոսկե առյուծ» մրցանակը իր «Հայր, մայր, քույր, եղբայր» ֆիլմի համար, մինչդեռ Շին Ժիլեյը պարգևատրվել է որպես լավագույն դերասանուհի «Արևը ծագում է մեզ բոլորիս վրա» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոնի Սերվիլոն ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը «Լա Գրացիա» ֆիլմի համար:

2023 թվականին Յորգոս Լանտիմոսը և Էմմա Սթոունը  «Ոսկե առյուծ» մրցանակ էին ստացել «Աղքատ բաներ» ֆիլմի համար: Նրանք այս անգամ Վենետիկ էին վերադարձել իրենց նոր՝ «Բուգոնիա» ֆիլմով, որի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 28-ին: Մեծ հետաքրքրություն է առաջացրել Գիլերմո դել Տորոյի «Ֆրանկենշտեյնը»՝ Օսկար Այզեքի և Ջեյքոբ Էլորդիի մասնակցությամբ: Ֆիլմն արժանացել է  13 րոպեանոց ծափահարությունների: Հիմնական ֆիլմերի շարքում են Քեթրին Բիգելոուի «Դինամիտի տուն» քաղաքական թրիլերը: Գաս Վան Սանտի «Մեռյալի մետաղալարը» ֆիլմը  (արտամրցույթ) և մրցութային եռուզեռի մեջ մտնող «Կոտրող մեքենան» ֆիլմը:Մրցութային ծրագրում կայացել է նաև Մոնա Ֆասթվոլդի «Անն Լիի կտակը» մյուզիքլը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ամանդա Սեյֆրիդը և Լյուիս Փուլմանը:

Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն՝ «Ֆրանկենշտեյն» ֆիլմի պրեմիերային

 

Venetik-82, Gilermw del Toro

Գերմանացի լեգենդար կինոռեժիսոր Վերներ Հերցոգը՝ «Ոսկե Առյուծ»

պատվավոր մրցանակի դափնեկիր

Venetik-82. Verner Hercog, patvavor mrcanak

 

Հոլիվուդյան «ոսկեդարի» կինոաստղ Քիմ Նովակը՝ պատվավոր մրցանակի դափնեկիր

 

Venetik-82, kinoastx Qim Novak

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան՝ պատվավոր մրցանակը Վերներ Հերցոգին հանձնելիս

Venetik-82


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05