Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը»` Լոկառնոյում
Լոկառնոյի հեղինակավոր 78-րդ միջազգային կինոփառատոնը (օգոստոսի 6-16-ը) մեկնարկեց ֆրանսաբնակ հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմով: Երիտասարդ ռեժիսորի «Արտոյի երկիրն» ընտրվել էր որպես փառատոնի բացման ֆիլմ եւ նախորդ գիշեր ցուցադրվել աշխարհի ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ Պիացցա Գրանդե բացօթյա հրապարակում՝ 8 հազար հանդիսատեսի ներկայությամբ:
Ֆիլմը մի կնոջ մասին է, որն իր ամուսնու հայրենիքում՝ Հայաստանում ճամփորդելու ընթացքում բացահայտում է ամուսնու իրական ինքնությունը։ Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալ։
Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Քոթթենը, ար Ամիր Էբրահիմին, Շանթ Հովհաննիսյանը, Հովնաթան Ավեդիկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ Բաբկեն Չոբանյանը։
The Hollywood Reporter-ն անդրադառնալով Լոկառնոյի բացման երեկոյին, այն անվանել է «շատ հուզիչ», քանի որ «Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնի առաջին գիշերը Իրանի կանացի ուժը, Գազան եւ Հայաստանը ուշադրության կենտրոնում էին»։

