Նելսոն Ստեփանյանի մասին ֆիլմով կմեկնարկի «Մոսֆիլմի» համաժողովը
Հայկական 5-րդ ալիքի՝ «Ընկնելով երկինք», անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը։ Ֆիլմը, որը ներկայացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքի ամենավառ դրվագները, արդեն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Մոսկվայում անցկացված «Մշակութային երկխոսություն» մրցույթում, որին մասնակցել են 27 երկրների ներկայացուցիչներ:
«Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմը նաև հայտավորվել է տարբեր միջազգային կինոփառատոներում, ընտրվել որպես լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Լոս Անջելեսի, Սան Պաուլոյի և Մոսկվայի միջազգային կինոփառատոներում: «Русский мир» հիմնադրամի հրավերով հոկտեմբերի 19-23-ը 5-րդ ալիքի և ֆիլմի գլխավոր ռեժիսոր Մարիամ Եգորյանը Մոսկվայում կմասնակցի պարգևատրման հանդիսավոր արարողությանը։
Նյութը՝ Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: