Հովհաննես Իշխանյան

Կինոյի օրենքում փոփոխություններ են անում, որը սովետիզացնում ու ՀՀՇ-ականացնում է ոլորտը։

1․ Պետությունը ձեռք է բերում ֆիլմերի նկատմամբ գույքային ու հեղինակային իրավունքներ, ինչը ճանապարհ է հարթում բովանդակության վերահսկման և գրաքննության համար։

2․ «Ազգային ֆիլմի» սահմանումը կոշտացվում է, բացառելով միջազգային համարտադրություններն ու բազմազգ թիմերի մասնակցությունը։

3․ «Ազգային» ձևակերպումները հանվում են մի շարք դրույթներից, ինչը թույլ է տալիս պետական աջակցություն հատկացնել «համահունչ» բովանդակությամբ, բայց հայկական չհամարվող ֆիլմերին։

4․ Ֆինանսավորման ամբողջ համակարգը կենտրոնացվում է մեկ պետական հիմնադրամի ձեռքում, առանց անկախ վերահսկողության ու բազմակարծության մեխանիզմների։

5․ Հանվում է «շահերի բախման կառավարելիության» պահանջը, ինչը լեգիտիմացնում է ներսային համակարգերն ու կոռուպցիոն ռիսկերը։

6․ Կինոյի պետական քաղաքականություն մշակող մարմինը իրավունք է ստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, դառնալով միաժամանակ թե՛ պատվիրատու, թե՛ սեփական արտադրող։

7․ Կրթական, ռազմավարական և ստեղծագործական բաղադրիչները դուրս են մղվում, իսկ կինոն վերածվում է ֆինանսական կառավարմամբ սահմանափակվող ոլորտի։

Օրենքի փոփոխության նախագիծը`  https://www.e-draft.am/projects/8898/about