«Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն այս տարի տեղի ունեցավ մայիսի 13-25-ը, Հայաստանի Կինոռեժիսորների և Պրոդյուսերների գիլդիայի անդամ, դերասանուհի, ստեղծագործական պրոդյուսեր (Parie Media) Դիանա Դայանը ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:
Մեզ հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ` անսպասելի էր, բայց շատ հաճելի։
«Մանկուց եմ ունեցել երազանք լինել կինոաշխարհում, հիմա արդեն ուղղակի շատ երջանիկ եմ, որ երազանքն ամրապնդվեց և վերածվեց նպատակի։ Անգամ ուսանողական տարիներից, երբ ես դեռ սվորում էի Միջազգային հարաբերություններում, շարունակում էի ինձ կոփել որպես արվեստագետ` պրոդյուսեր և դերասանուհի։
Այս տարի ներկա էի Կաննի կինոփառատոնրն, որտեղ շատ պատահական հանդիպում եմ ամերիկացի սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Րոն ՄքՔանթսին, որն այդ պահին զրուցում էր ֆիլմի մասին իր գործընկերների հետ: Այդ պահին նա նկատեց ինձ, հարցրեց` որտեղից եմ, ասեցի, որ Հայաստանից եմ: Մի քիչ ներկայացրի մեր երկիրը, հետո խոսեցի ինձնից ու մասնագիտությունիցս: Այնուհետ նա նշեց, որ շատ հայերի է ճանաչում, քանի որ ապրել է Գլենդելում: Պատմեց, որ նոր նախագիծ է իրականացնում հայ ռեժիսոր Արմեն Փերյանի հետ»,– նշում է դերասանուհին:
Այնտեղ նա չորս ֆիլմի պրեմիերայի է ներկա գտնվել` Wes Anderson-ի The Phoenician Scheme, Ari Aster-ի Eddington, Andrew Dominik-ի Bono: Stories of Surrender ,եւ Dominik Moll-ի Case 137:
Ֆիլմը,որում կնկարահանվի Դիանան, կոչվում է «BODIED», այն կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ է՝ նվիրված պարարվեստի դաժան ու գեղեցիկ աշխարհին։ Նախնական տվյալներով նկարահանումները կսկսվեն այս տարի ԱՄՆ-ում:
Արմինե Բրսոյան