Ուես Անդերսոնի նոր ֆիլմը՝ «Փյունիկյան սխեման», հնչում է ինչպես հերթական գեղարվեստական գլուխգործոց՝ իր յուրօրինակ ոճով ու պատմական շերտավորմամբ։ Հայ կերպարների ներգրավվածությունը առանձնակի կարևորություն ունեն՝ որպես համաշխարհային մշակույթում հայկական ներկայության և ժառանգության ճանաչում։ 2025 թվականի Կաննի կինոփառատոնում ներկայացված Ուես Անդերսոնի նոր ժապավենը մայիսի 30-ից բարձրացել է էկրան և սահմանել ռեկորդ՝ դառնալով սահմանափակ վարձույթով տարվա լավագույն մեկնարկը։

Ֆիլմի գլխավոր հերոսը  մուլտիմիլիոնատեր Անատոլ «Ժա-Ժա» Կորդան է (Բենիսիո դել Տորո), որն ըստ սյուժեի, հայկական արմատներ ունի։ Նրա հայրը Սարգիսն է, իսկ փաստաթղթերում ծննդավայրը Երևանն է։ Երկրորդ կարևոր կերպարը՝ քեռի Նուբարն է: Ըստ սյուժեի, նա նույնպես հայ  է, որին  մարմնավորում է հենց Բենեդիկտ Քամբերբեթչը։

Փյունիկյան սխեմա, ֆիլմ, Ուես Անդերսոն

Կորդայի կերպարը ոգեշնչված է լեգենդար  Գալուստ Գյուլբենկյանից՝  հայ ֆինանսիստ, բարերար և նավթային մագնատ, որին անվանում էին «Պարոն հինգ տոկոս»։ Քեռի Նուբարի նախատիպը եղել է նրա որդին՝ Նուբար Գյուլբենկյանը։  Ռեժիսորն ասել է, որ  կարդացել է Գյուլբենկյանի կենսագրությունը («Պարոն հինգ տոկոս»` Ջոնաթան Քոնլին) և  ոգեշնչվել է նրա անձի անսպառ հնարավորություններից. «Մեկ մարդու հավակնությունները կարող են ազդել ոչ միայն նրա ժամանակի, այլեւ ապագայի վրա»։

Գյուլբենկյանի ժառանգությունը՝ որպես միջազգային ֆինանսական ու մշակութային հսկա, նորից կենդանանում է՝ Ուես Անդերսոնի գունեղ և սիմետրիկ աշխարհում։ Կինոնկարը վակայությունն է այն բանի, որ հայերի պատմությունները և ազդեցիկ կերպարները շարունակում են ոգեշնչել և սնել համաշխարհային կինոն։

Հ.Գ.«Փյունիկյան սխեման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականին՝ Կաննի կինոփառատոնում, իսկ համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի հունիսի 6-ին։