Մայիսի 13-ին մեկնարկում է Կաննի կինոփառատոնը: Այս տարի ժյուրին կգլխավորի ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը։ Ըստ փառատոնի պաշտոնական կայքի՝ նրան կմիանան դերասանուհի և կինոռեժիսոր Հոլի Բերին, հնդիկ ռեժիսոր և սցենարիստ Պայալ Կապադիան, դերասանուհի Ալբա Ռորվահերը, գրող Լեյլա Սլիմանին, ռեժիսոր, վավերագրող և պրոդյուսեր Դյեուդո Համադին, կորեացի ռեժիսոր և սցենարիստ Հոնգ Սանսուն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլոս Ռեյգադասը և ամերիկացի դերասան Ջերեմի Սթրոնգը։

Կանն-2025, Ժուլիետ Բինոշ, ժյուրիի կազմ

Ժուլիետ Բինոշը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, 2010 թվականին Կաննում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Աբաս Քիառոստամիի “Certified Copy” ֆիլմի համար: «Ամենահեղինակավոր մրցանակների (Օսկար, BAFTA, Սեզար, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններ) դափնեկիր Ժուլիետ Բինոշն իր երկարամյա գործունեության ընթացքում միշտ վստահել է զգացմունքներին և պահի անորսալի ճշմարտությանը: Անկասկած, հենց դա է պատճառը, որ նա այդքան տարբեր է և անկանխատեսելի: Բինոշը բազմազանության կողմնակից է՝ ֆիլմեր, հեռուստասերիալներ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն», – նշված է փառատոնի պաշտոնական կայքում։

Ժյուրիի կազմում է հնդիկ ռեժիսոր և սցենարիստ ՊայալԿապադիան, որը 2024 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան-պրի մրցանակի՝ «Այն ամենը, ինչ մեզ լույս է թվում» դեբյուտայինֆիլմի համար:
Այն ձոն էընկերությանը և Մումբային: «Հատկանշական է, որ Կապադիայի ֆիլմով Հնդկաստանը վերադարձավ Կանն՝ 30 տարվա բացակայությունից հետո: «Այն ամենը, ինչ մեզ լույս է թվում» ֆիլմը շարունակել է իր մրցավազքը նաև «Ոսկե գլոբուսում», արժանացել Հոնկոնգի Asian Film Awards փառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:

Կինոյի և թատրոնի դերասան Ջերեմի Սթրոնգն էլ, որն այս տարի ևս կլինի Կաննում՝ որպես ժյուրիի անդամ,առաջադրվել է Օսկարի և BAFTA-ի, արժանացել Emmy, Golden Globe և Tony Award մրցանակների: Սթրոնգն առավել հայտնի է HBO-ի “Succession” հիթային սերիալում Քենդալ Ռոյի կերպարով, որի համար արժանացել է Emmy, Golden Globe և Critics Choice Award մրցանակների: Ջերեմի Սթրոնգը նաև նկարահանվել է Բրյուս Սփրինգսթինի մասին Սքոթ Քուփերի “Delivere Me From Nowhere” ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է այս տարի:

Կանն-2025

Կաննի 78-րդ կինոփառատոնի ընթացքում կներկայացվեն Արի Աստերի «Էդինգթոնը», ԺուլիաԴյուկուռնոյի «Ալֆան» և Ուես Անդերսոնի «Փյունիկյան ծրագիրը», Քելլի Ռեյհարդի, Յոակիմ Տրիերի և Դարդեն եղբայրների նոր ֆիլմերը, ինչպես նաև Կաննի փառատոնի մասնակիցներն ականատեսը կդառնան Սկարլետ Յոհանսոնի և Հարիս Դիքինսոնի ռեժիսորական դեբյուտներին:

Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» կստանա Ռոբերտ դե Նիրոն:

Փառատոնը կբացի ֆրանսուհի Ամելի Բոննենի “Partirunjour” դեբյուտային ֆիլմը: Այս տարվա գլխավոր պրեմիերաներից մեկը կլինի “Mission: Impossible – TheFinal Reckoning” մարտաֆիլմերի նոր (հնարավոր է՝ վերջին) մասը, որը կցուցադրվի մրցույթից դուրս:

Հիմնական մրցույթում են՝

Յոակիմ Տրիեր՝ “Sentimental Value”

Կարլա Սիմոն` “Romería”

Մաշա Շինինսկի՝ “SoundOfFalling”

Տարիկ Սալեh` “AiglesOfTheRepublic”

Քելլի Րայհարդ` “The Mastermind”

Դոմինիկ Մոլ` “Dossier 137”

Կլեբեր ՄենդոնսաՖիլիո`  “TheSecret Agent”

Մարիո Մարտոնե`“Fuori”

Սերգեյ  Լոզնիցա` “Two Prosecutors”

Ռիչարդ Լինկլեյթեր` “New  Wave”

Օլիվեր Լաշե` “Sirat”

Աֆսիա Էրզի` “La Petite Dernière”

Օլիվեր  Հերմանուս` “TheHistory OfSound”

Տիե Հայակավա` “Renoir”

Ժուլիա Դյուկորնո` “Alpha”

Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն` “Jeunes Mères”

Արի Ասթեր` “Eddington”

Ուես Անդերսոն` “ThePhoenicianS cheme”

Ջաֆար Փանահի` “UnSimple Accident”

ԼիննՌեմսի՝  “Die, MyLove”

Կանն-2025

«Հատուկ հայացք» ծրագրին կմասնակցի 20 ֆիլմ, այդ թվում՝ Դիեգո Սեսպեդեսի, Հարիս Դիքինսոնի, Սկարլետ Յոհանսոնի և այլ ռեժիսորների աշխատանքները:

Փառատոնի արդյունքները կամփոփվեն մայիսի 24-ին:

Դիանա Գասպարյան