«Թռչող տերևների երգը»՝ Պրահայի կինոփառատոնում
2025 թվականի ապրիլի 23-26ը կանցկացվի PRAHA FILM FESTIVAL կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում կներկայացվի հայկական ֆիլմ՝ Արմինե Անդայի «Թռչող տերեւների երգը» 12 րոպեանոց մուտֆիլմը, որն արդեն իսկ արժանացել է 21 մրցանակի տարբեր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ 2023-ին «Ոսկե Ծիրանում»։
Ֆիլմում օգտագործված գեղարվեստական տառերը ոգեշնչված են հին հայկական խորհրդանիշներով:
Պրահայի կինոփառատոնը կենտրոնացած է ուսանողական և անկախ կինոարտադրության վրա: Այն նպաստում է մշակութային դիվերսիֆիկացմանը և հարթակ է ստեղծում նոր հարաբերությունների, համատեղ արտադրությունների և հնարավոր գործընկերությունների համար: Այստեղ հիմնականում ցուցադրվում են կարճամետրաժ գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր։